Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Ալեքսանդր Սոբյանին, Վլադիմիր Տիմոշկին, Վլադիմիր Պոլտորադնև

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

«Եհովան միշտ օգնում է»

«Եհովան միշտ օգնում է»

2023 թ. օգոստոսի 18-ին Պերմի երկրամասի Սոլիկամսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Վլադիմիր Պոլտորադնևին, Ալեքսանդր Սոբյանինին և Վլադիմիր Տիմոշկինին։ Նրանց նկատմամբ նշանակվեց տուգանք 638 000 ռուբլու (6 787 դոլար), 494 000 ռուբլու (5 255 դոլար) և 512 000 ռուբլու (5 447 դոլար) չափով համապատասխանաբար։ Նրանք չեն կալանավորվի։

Տվյալներ

Վստահ ենք, որ նրանք, ովքեր շարունակում են ապավինել Եհովային, կզգան նրա նվիրված սերը (Սաղմոս 13:5, 6

Ժամանակագրություն

  1. Հուլիսի 28, 2020

    Խուզարկվեցին նրանց տները, ինչից հետո երեք եղբայրներին տարան ժամանակավոր կալանավայր։

  2. Հուլիսի 29, 2020

    Վլադիմիր Տիմոշկինին ազատ արձակեցին կալանավայրից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  3. Հուլիսի 30, 2020

    Ալեքսանդրը ազատ արձակվեց կալանավայրից։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  4. Հուլիսի 31, 2020

    Վլադիմիր Պոլտորադնևը ազատ արձակվեց կալանավայրից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  5. Սեպտեմբերի 24, 2020

    Վլադիմիր Պոլտորադնևը ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  6. Հոկտեմբերի 26, 2020

    Վլադիմիր Տիմոշկինը ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  7. Մայիսի 16, 2023

    Սկսվեց դատաքննությունը։

a Եղբայր Տիմոշկինից հարցազրույց վերցնել չստացվեց։