Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. եղբայրներ Ռոման Մարկինը և Վիկտոր Տրոֆիմովը ձերբակալությունից առաջ

ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայրներ Մարկինին և Տրոֆիմովին սպասվում է մինչև վեցուկես տարվա ազատազրկում

Եղբայրներ Մարկինին և Տրոֆիմովին սպասվում է մինչև վեցուկես տարվա ազատազրկում

Եղբայրներ Ռոման Մարկինի և Վիկտոր Տրոֆիմովի գործով որոշումը կկայացվի 2020 թ. հունվարի 22-ին։ Դատախազությունը պահանջել է դատապարտել նրանց մինչև վեցուկես տարվա ազատազրկման։

Եղբայրների հալածանքները սկսվեցին 2018 թ. ապրիլի 18-ին, երբ Ռուսաստանի Պոլյարնի քաղաքում ոստիկանության հատուկ ուժերը դիմակավորված և զինված ներխուժեցին նրանց տները։ Ոստիկանները գիշերվա ուշ ժամին ջարդեցին եղբայր Մարկինի տան դուռը և ավտոմատներով ներս մտան։ Նրանք զենքի սպառնալիքով Մարկինին ստիպեցին պառկել հատակին և խուզարկեցին նրա տունը։ Եղբայր Մարկինի 16-ամյա դուստրն այդ ժամանակ տանն էր։ Նա նույնպես պառկեց հատակին ու ձեռքերով ծածկեց գլուխը։

Այդ գիշեր Պոլյարնիում խուզարկվեցին ևս չորս Վկաների տներ։ Ոստիկանները մեկ տասնյակից ավելի եղբայրների և քույրերի, այդ թվում՝ եղբայր Մարկինին և Տրոֆիմովին, տարան հարցաքննության։ Մուրմանսկի Պոլյարնիի շրջանային դատարանը որոշում կայացրեց նախնական կալանքի տակ պահել եղբայրներ Մարկինին և Տրոֆիմովին։ Նրանք մոտ 6 ամիս գտնվեցին նախնական կալանքի, իսկ հետո 4 ամիս՝ տնային կալանքի տակ։ 2019 թ. փետրվարի 7-ին դատարանի որոշմամբ նրանք ազատ արձակվեցին տնային կալանքից, սակայն սահմանափակվեց նրանց տեղաշարժվելու և հաղորդակցվելու ազատությունը, մինչև կկայացվի դատավճիռը։

Ռուսաստանում մոտ 300 Վկաներ քրեական հետապնդման են ենթարկվում։ Մենք աղոթում ենք, որ նրանք քաջ սիրտ ունենան և համոզված լինեն, որ ոչինչ չի կարող բաժանել իրենց Եհովայի սիրուց (Հռոմեացիներ 8։38, 39