ՀՈՒՆԻՍԻ 27, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայրներ Սկվորցովն ու Տիբին մեղավոր են ճանաչվել
2023 թ. հունիսի 20-ին Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Ալեքսանդր Սկվորցովին և Վալերի Տիբիին։ Ալեքսանդրը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման։ 2021 թ. դեկտեմբերի 7-ից նա գտնվում էր նախնական կալանքի տակ և կշարունակի լինել անազատության մեջ։ Իսկ Վալերին դատապարտվեց վեց տարվա պայմանական ազատազրկման։ 2022 թ. մայիսի 18-ից Վալերին նախնական կալանքի տակ էր, սակայն ազատ արձակվեց։
Տվյալներ
Շնորհակալ ենք Եհովային իր հոգատարության և առաջնորդության համար, ինչի շնորհիվ մենք կարող ենք դիմանալ ցանկացած փորձության (Սաղմոս 5։12)։
Ժամանակագրություն
Մարտի 20, 2021
Խուզարկվեց Սկվորցովների տունը։
Դեկտեմբերի 7, 2021
Սկվորցովների տունը խուզարկվեց երկրորդ անգամ։ Այդ ժամանակ Տագանրոգում խուզարկվեց Եհովայի վկաներին պատկանող ևս 29 տուն։ Եղբայր Սկվորցովը մեղավոր ճանաչվեց, նրան տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։
Դեկտեմբերի 8, 2021
Ալեքսանդրին վերցրին նախնական կալանքի տակ։
Մարտի 29, 2022
Վալերիի դեմ քրեական գործ հարուցվեց։
Մարտի 31, 2022
Քննիչները Ալեքսանդրի և Վալերիի գործերը կցեցին իրար։
Մայիսի 18, 2022
Վալերին ձերբակալվեց։ Նրան տարան ժամանակավոր կալանավայր։
Մայիսի 26, 2022
Վալերիին վերցրին նախնական կալանքի տակ։
Դեկտեմբերի 6, 2022
Սկսվեց դատաքննությունը։
Հունիսի 20, 2023
Ալեքսանդրը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման, իսկ Վալերին՝ վեց տարվա պայմանական ազատազրկման։