ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայր Ալեքսանդր Իվշինը դատապարտվեց աննախադեպ պատժաժամկետով
2021 թ. փետրվարի 10-ին Կրասնոդար երկրամասի Աբինսկիի շրջանային դատարանը 63-ամյա Ալեքսանդր Իվշինին դատապարտեց յոթուկես տարվա ազատազրկման։ 2017 թ. արգելքից հետո այսքան երկար պատժաժամկետ դեռևս չէր նշանակվել։
Եղբայր Իվշինի դեմ քրեական գործ էր հարուցվել 2020 թ. ապրիլի 23-ին։ Նա մեղադրվում էր մի քանի «հանցանքների»՝ տեսակապի միջոցով կրոնական ծառայություններ կազմակերպելու և Թագավորության երգերը երգելու մեջ։ Իր եզրափակիչ ճառում նա իր հավատալիքները հիմնավորեց Աստվածաշնչով և ասաց. «Հարգելի՛ դատարան, ես իմ կյանքում առաջնորդվում եմ աստվածաշնչյան սկզբունքներով, որոնք ո՛չ ծայրահեղական են, ո՛չ էլ ատելություն են հրահրում»։