Անցնել բովանդակությանը

Եղբայր Ալեքսանդր Շերբինան՝ բանտից ազատվելուց հետո։ Եղբայրներն ու քույրերը հավաքվել են՝ նրան դիմավորելու

ՓԵՏՐՎԱՐԻ 28, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Ալեքսանդր Շերբինան ազատ է արձակվել բանտից

Եղբայր Ալեքսանդր Շերբինան ազատ է արձակվել բանտից

2023 թ. փետրվարի 23-ին եղբայր Ալեքսանդր Շերբինան ազատ արձակվեց Ռուսաստանի Ռոստով քաղաքի ուղղիչ գաղութից։ Նա 79 օր անցկացրել էր նախնական կալանքի կենտրոնում և 609 օր՝ ուղղիչ գաղութում։ Եղբայր Շերբինան ընդհանուր առմամբ ազատազրկված է եղել երկու տարի։

Իր դատավարության ավարտից կարճ ժամանակ առաջ Ալեքսանդրը պատմեց, թե ինչպես է նա քաջալերվել աստվածաշնչյան կերպարներից մեկի՝ Մուրթքեի օրինակով. «Մուրթքեն չէր վախենում Համանից՝ իր հանդեպ մահ շնչող թշնամուց։ Մուրթքեի համար ամենակարևորը ցանկացած պարագայում Եհովային հավատարիմ մնալն էր։ Նրա օրինակի շուրջ խորհրդածելն օգնեց ինձ համարձակ մնալ»։

Մենք շատ ենք գնահատում Ալեքսանդրի օրինակը։ Ուրախ ենք, որ նա կրկին իր ընտանիքի ու ընկերների հետ կլինի։ Վստահ ենք, որ եղբայրը կշարունակի «հավատի մեջ հաստատ կանգնել» ու վայելել Եհովայի օրհնությունը (1 Կորնթացիներ 16։13