Անցնել բովանդակությանը

Եղբայր Անատոլի Տոկարևն իր որդու՝ Անդրեյի, կնոջ՝ Մարգարիտայի և դստեր՝ Եկատերինայի հետ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Անատոլի Տոկարևին սպառնում է երեքուկես տարվա ազատազրկում

Եղբայր Անատոլի Տոկարևին սպառնում է երեքուկես տարվա ազատազրկում

Դատավճռի հրապարակում

2020 թ. հոկտեմբերի 23-ին a Կիրովի մարզի Օկտյաբրսկիի շրջանային դատարանը կհրապարակի եղբայր Անատոլի Տոկարևի գործով դատավճիռը։ Նրան սպառնում է երեքուկես տարվա ազատազրկում։

Տվյալներ

Անատոլի Տոկարև

  • Ծնվել է՝ 1958 թ. (Բարանովսկայա, Կիրովի մարզ)

  • Կենսագրություն։ Նրան մայրն է դաստիարակել։ Նախքան թոշակի անցնելն աշխատել է որպես ծրագրավորող։ Սիրում է զբաղվել լուսանկարչությամբ, խաղալ շախմատ և նվագել ակորդեոն։ 1979 թ.-ին ամուսնացել է Մարգարիտայի հետ։ Նրանք ունեն երկու երեխա։

  • Իր ստացած կրթության պատճառով նա դարձել էր աթեիստ և խիստ կառչած էր այդ համոզմունքին։ Սակայն 27 տարեկանում, երբ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ, հասկացավ, որ քրիստոնեական համոզմունքները չեն հակասում գիտությանը։

Դատական գործի պատմություն

2019 թ. մայիսի 24-ին Ռուսաստանի՝ ծայրահեղականության դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցները խուզարկեցին Տոկարևի բնակարանը և սկսեցին հարցաքննել նրան։ Նրանք սպառնացին հետապնդել նրա ընտանիքին, եթե չընդունի, որ զբաղվել է «ծայրահեղական» գործունեությամբ։ Եղբայր Տոկարևին տարան քննչական բաժին։

Մոտ 5 ամիս անց ՌԴ քրեական օրենսգրքի երկու հոդվածների հիման վրա եղբայր Տոկարևի նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Նա մեղադրվեց «ծայրահեղական» կազմակերպությանը ֆինանսավորելու մեջ։ Դատախազությունը օգտագործում է Տոկարևի բնակարանում արված գաղտնի ձայնագրությունները, որպեսզի փաստի, որ Անատոլին կազմակերպել է հանդիպումներ, որոնց ժամանակ ուսումնասիրել են արգելված «ծայրահեղական» գրականություն։

Մենք աղոթում ենք եղբայր Տոկարևի և նրա ընտանիքի համար։ Համոզված ենք, որ Եհովան կշարունակի «նվիրվածությամբ վարվել» նրանց հետ (Սաղմոս 18։25

a Ենթակա է փոփոխման