Անցնել բովանդակությանը

Մեջտեղում՝ եղբայր Անդրեյ Անդրեևը։ Ձախից աջ՝ նրա դուստրը՝ Ալբինան, կինը՝ Սվետլանան, մյուս դուստրը՝ Անժելիկան, ու նրա ամուսինը՝ Անատոլին։ Առաջին պլանում՝ ազատ արձակվելուց հետո Անդրեյը վերամիավորվում է իր կնոջ հետ

ՓԵՏՐՎԱՐԻ 27, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Անդրեյ Անդրեևը ազատ է արձակվել բանտից

Եղբայր Անդրեյ Անդրեևը ազատ է արձակվել բանտից

2023 թ. փետրվարի 22-ին ազատ արձակվեց եղբայր Անդրեյ Անդրեևը։ Նա ավելի քան երեք տարի անազատության մեջ էր եղել։

Անդրեյը մի քանի այլ եղբայրների հետ ձերբակալվեց 2019 թ. հոկտեմբերի 16-ին Կուրսկում՝ Եհովայի վկաների տներում անցկացված զանգվածային խուզարկություններից և հարցաքննություններից հետո։ Գրեթե 20 ամիս նախնական կալանքի տակ մնալուց հետո՝ 2021 թ. հունիսի 3-ին, եղբայրը ազատազրկման դատապարտվեց։

Երբ Անդրեյը բանտարկված էր իր հավատի համար, ամեն ինչ անում էր, որ օգնի իր կնոջը՝ Սվետլանային, և իրենց երկու դուստրերին՝ Անժելիկային ու Ալբինային, որ ամուր պահեն իրենց հավատը։ Նա կանոնավորաբար նամակների միջոցով հոգևորապես զորացնում էր նրանց և անգամ գրեց Անժելիկայի հարսանեկան ելույթը, ով ամուսնացավ իր ազատազրկման ընթացում։ Անժելիկան ասում է. «Նա հրաշալի, հուզիչ ելույթ էր գրել։ Այն դիպավ մեր բոլոր հյուրերի սրտի լարերին.... այնպիսի զգացողություն ունեինք, որ նա այդ օրը մեր կողքին էր»։

Անդրեյին այցելելու համար նրա ընտանիքը ավտոբուսով 8 ժամվա ճանապարհ էր անցնում։ Չնայած ուղևորությունը հոգնեցուցիչ էր, բայց Սվետլանան ասում է, որ տեղի Վկաները միշտ աջակցում էին իրեն ու դուստրերին՝ կացարան, սնունդ տրամադրում և ավտոմեքենայով տանում կալանավայր ու հետ բերում։ Ոմանք նույնիսկ նրանց փոխարեն տեսակցելու համար հերթ էին կանգնում՝ հաճախ ամբողջ գիշեր, որպեսզի վերջիններս կարողանան հանդիպել Անդրեյին։

Անդրեյի ազատ արձակվելու օրը ընտանիքն ու ընկերները դիմավորում են նրան

Չնայած կալանավայրում կոպիտ վերաբերմունքի պատճառով Անդրեյի առողջությունը տուժել է, բայց նրա հավատը անկոտրում է մնացել։ Քրիստոնեավայել հատկությունների շնորհիվ նա շահել էր բանտի աշխատակազմի հարգանքը, և լավ համբավ ունենալու համար նրան լրացուցիչ տեսակցությունների հնարավորություն էր տրվել։ Անդրեյը հետևյալն է ասում իր ազատազրկման առնչությամբ. «Սրտումս ոխի, բարկություն ու առավել ևս ատելության նշույլ անգամ չկա որևէ մեկի հանդեպ։ Աստծու օգնությամբ ես հավատարիմ եմ մնացել ու երջանիկ եմ դրա համար»։

Համոզված ենք, որ Եհովան կշարունակի առատապես օրհնել Անդրեյին նրա դրսևորած քրիստոնեական սիրո համար (1 Հովհաննես 4։16