ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայր Անդրեյ Դանիելյանը 6 տարով ազատազրկվել է
2022 թ. նոյեմբերի 7-ին Ալթայի երկրամասի Ռուբցովսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց Անդրեյ Դանիելյանին ու դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Եղբայրը անմիջապես կալանավորվեց։
Ժամանակագրություն
Մայիսի 25, 2021
Ամիսներ շարունակ Անդրեյի հեռախոսազանգերը գաղտնալսելուց ու նրա գործողություններին հետևելուց հետո քրեական գործ հարուցվեց։
Մայիսի 26, 2021
Խուզարկվեց տունը։ Անդրեյին ու նրա կնոջը ձերբակալեցին ու հարցաքննեցին։
Հուլիսի 13, 2022
Անդրեյը մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեություն կազմակերպելու մեջ։
Սեպտեմբերի 5, 2022
Սկսվեց դատաքննությունը։
Նոյեմբերի 7, 2022
Դատապարտվեց վեց տարվա ազատազրկման։
Տվյալներ
Մենք հիանում ենք Անդրեյի և մեր մյուս եղբայրների ու քույրերի հավատարիմ ընթացքով, ովքեր վճռել են ամրացնել Աստծու հանդեպ իրենց նվիրվածությունը, մինչ բոլորս սպասում ենք «գալիք կյանքի խոստմանը» (1 Տիմոթեոս 4։8)։
a Եղբայր Դանիելյանից հարցազրույց է վերցվել նախքան նրա բանտարկվելը։