Անցնել բովանդակությանը

Եղբայր և քույր Օնիսչուկները՝ Կիրովի մարզային դատարանի միջանցքում

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Անջեյ Օնիսչուկը 11 ամիս մեկուսարանում գտնվելուց հետո ազատ է արձակվել

Եղբայր Անջեյ Օնիսչուկը 11 ամիս մեկուսարանում գտնվելուց հետո ազատ է արձակվել

2019 թ. սեպտեմբերի 3-ին Ռուսաստանում եղբայր Անջեյ Օնիսչուկը ազատ արձակվեց բանտից։ Նա կալանավորված էր 2018 թ. հոկտեմբերի 9-ից պարզապես իր հավատը դավանելու համար։ Այդ ողջ ընթացքում եղբայր Օնիսչուկը մեկուսարանում էր, և նրան թույլ չէր տրվում տեսնել իր կնոջը՝ Աննային, կամ խոսել նրա հետ։ Թեև եղբայրը կարող է տուն վերադառնալ, սակայն նրա ազատության վրա գործում են խիստ սահմանափակումներ, որոնք ազդում են հատկապես նրա տեղաշարժի հնարավորության վրա։ Նրա դեմ հարուցված քրեական գործի քննությունը դեռ ավարտված չէ։

Մենք ուրախ ենք, որ եղբայր Անջեյ Օնիսչուկը և նրա կինը այս փորձության ժամանակ իրենց հավատն ամուր պահեցին։ Շնորհակալ ենք Եհովային, որ նա պատասխանում է «բանտի կապանքներում» գտնվողների համար արվող բոլոր աղոթքներին (Կողոսացիներ 4։2, 3