Անցնել բովանդակությանը

2021 թ. մայիսի 19-ին՝ ազատ արձակվելուց 14 օր հետո, եղբայր Բաժենովը հանդիպում է իր կնոջը Ուկրաինայում

ՄԱՅԻՍԻ 20, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Բաժենովը Ռուսաստանից արտաքսվեց Ուկրաինա

Եղբայր Բաժենովը Ռուսաստանից արտաքսվեց Ուկրաինա

2021 թ. մայիսի 5-ին եղբայր Կոնստանտին Բաժենովը ազատ արձակվեց նախնական կալանքից։ a 2021 թ. մայիսի 19-ին եղբայրը արտաքսվեց Ուկրաինա։ Ամուսնուն դիմավորելու համար նրա կինը՝ Իրինան, նախապես ժամանել էր Ուկրաինա։ Կոնստանտինը արտաքսվեց երկրից, քանի որ 2020 թ. մայիսին Ռուսաստանը չեղյալ էր համարել նրա քաղաքացիությունը։

Երբ Բաժենովների ընտանիքը հատեց Ուկրաինայի սահմանը, նրան դիմավորեց մի զույգ հետևյալ պաստառով. «Քո դեմ շինված ոչ մի զենք հաջողություն չի ունենա.... ասում է Եհովան» (Եսայիա 54։17)

Տվյալներ

Կոնստանտինը ծնվել է 1975 թ.-ին Ռուսաստանի արևմուտքում՝ Վելիկի Նովգորոդ քաղաքում։ Մեծացել է ոչ կրոնասեր ընտանիքում։ Ընտանիքը տեղափոխվել է Ուկրաինա, երբ Կոնստանտինը դեռ երեխա էր։ Պատանեկան տարիներին զբաղվել է թեթև ատլետիկայով և երաժշտությամբ, ավարտել է երաժշտական դպրոց և դարձել է փողային նվագախմբի ղեկավար։

Անգամ մինչև Աստվածաշունչ ուսումնասիրելը դեմ էր բռնությանն ու պատերազմին, այդ պատճառով հրաժարվել էր զինծառայությունից։ Դեռևս քոլեջում կյանքի ու կրոնի հետ կապված հարցեր ուներ։ Տարբեր կրոններում երկար որոնումներից հետո իրեն հուզող հարցերի պատասխանները գտավ, երբ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Մկրտվել է 1996 թ.-ին։

Իրինայի հետ ամուսնացել է 2001 թ.-ին։ Իր ու Իրինայի կարիքների մասին հոգ է տարել վառարանների և բուխարիների համար քարեր տաշելով։ Ռուսաստան տեղափոխվել են 2009 թ.-ին։

Խուզարկություններ և կալանավորում

2018 թ. հունիսի 12-ին Ռուսաստանի զինված ուժերը Սարատովում խուզարկեցին 7 Եհովայի վկաների տներ, այդ թվում՝ Կոնստանտինի և Իրինայի տունը։ Նա և Սարատովից ևս երկու եղբայր ձերբակալվեցին և կալանավորվեցին։

Կալանավայրում գտնվելիս նա հասկանում էր, որ ամենաշատը Աստծու Խոսքի կարիքն է ունի, սակայն նրան թույլ չտվեցին Աստվածաշունչ պահել։ Նա պատմում է. «Կինս ինձ մի նոթատետր ուղարկեց, որտեղ ես ամեն օր գրի էի առնում այն համարները, որոնք հիշում էի»։ Եհովայի օգնությամբ ընդամենը երկու ամսում նա 500 համար մտաբերեց ու գրի առավ։ Իսկ երբ Աստվածաշունչ ստացավ, չորս ամսում ծայրից ծայր կարդաց այն։ Աստվածաշունչը շատ է զորացրել նրան։ Կոնստանտինին նաև ուրախություն էր պատճառում իր կնոջն ու ընկերներին նամակներ գրելը, որոնցում նա գրում էր այն քաջալերական մտքերը, որոնք գտել էր Աստվածաշնչում։

Եղբայր Բաժենովը հաճախ էր ջերմեռանդորեն աղոթում Եհովային, որ վերջինս օգնի իրեն դիմանալ, հատկապես, երբ իրեն միայնակ էր զգում ու կարոտում էր կնոջը։ Նա ասում է. «Ես ծնկի էի գալիս ու բառի բուն իմաստով լաց էի լինում Եհովային աղոթելիս։ Ես որոշեցի Աստծուն ուղղված իմ խնդրանքները գրել թղթի վրա, իսկ հետո նշել, թե դրանցից որոնց է նա պատասխանել։ Այդպես ես համոզվեցի, որ Եհովան շատ մոտ է ինձ»։ Եղբայր Բաժենովը նախնական կալանքից ազատ արձակվեց 2019 թ. մայիսի 20-ին, սակայն նրա խնդիրները չավարտվեցին։

Մեղավոր է ճանաչվում

2019 թ. սեպտեմբերի 19-ին Կոնստանտինը և Սարատովից ևս հինգ եղբայրներ մեղավոր ճանաչվեցին ու կալանավորվեցին։ Մի քանի ամիս անց՝ նրանց բողոքը մերժվելուց հետո, 5 եղբայրներին տեղափոխեցին Օրենբուրգի, իսկ Կոնստանտինին՝ Դիմիտրովգրադի կալանավայր, որը մոտ 500 կմ (310 մղոն) հեռու է իր տնից և ընտանիքից։

Կոնստանտինը բանտում նշում է 2020 թ. Հիշատակի երեկոն

Կոնստանտինից հեռու գտնվելու ժամանակ Իրինային շատ էին քաջալերում «JW Լուրեր» բաժնում տեղ գտած պատմությունները այն եղբայրների և քույրերի մասին, որոնք քաջաբար և ուրախությամբ դիմացել էին փորձություններին։ Նրան նաև շատ էր ոգևորում ամուսնու վճռականությունը և ներքին խաղաղությունը։ Կոստանտինի մասին խոսելիս Իրինան հետևյալն ասաց. «Նա միշտ դրական բաների մասին է խոսում»։ Երբ նրան թույլ էին տալիս տեսակցել ամուսնուն, նրանք միասին երգում էին, աղոթում և ուսումնասիրություն անում։ Իրինան ասում է, որ իրենց քննարկումները ամրացրել են Եհովայի հանդեպ իր հավատը և օգնել են ուրախ լինել՝ անկախ հանգամանքներից։

Եղբայր Բաժենովը 14 ամսից մի փոքր ավել գտնվեց նախնական կալանքի տակ և մոտ մեկուկես տարի անցկացրեց քրեակատարողական հիմնարկում հավատի համար։ Թեև նա պետք է երեքուկես տարի անցկացներ բանտում, սակայն նա ազատ արձակվեց ինը ամիս շուտ, քանի որ քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվելու մեկ օր հաշվվում է մեկուկես օր։ Բացի այդ՝ վերջին երկու ամիսը նա բանտում չմնաց, քանի որ նրան վաղաժամկետ ազատ արձակեցին։

Մենք շատ ուրախ ենք, որ Կոնստանտինը ազատ արձակվեց և միացավ իր ընտանիքին։ Հալածանքների մեջ գտնվող մեր թանկագին եղբայրներն ու քույրերը փաստում են, որ համամիտ են Դավիթ թագավորի խոսքերի հետ, որն ասաց. «Քո թևերի հովանու տակ եմ ապաստան գտնում, մինչև որ ձախորդություններն անցնեն» (Սաղմոս 57։1

a Երբ Կոնստանտինն ազատ արձակվեց բանտից, նրան դրսում սպասում էին իր կինն ու մեր 20 հավատակիցները։ Նրանք ցանկանում էին տեսնել Կոնստանտինին, նախքան ոստիկանները վերջինիս ժամանակավոր կալանավայր կտեղափոխեին և կարտաքսեին։ Եղբայր Բաժենովին 30 րոպեով թույլ տվեցին շփվել իր կնոջ հետ։