Անցնել բովանդակությանը

Եղբայր Շպակովսկին իր կնոջ՝ Տատյանայի հետ

ՀՈՒՆԻՍԻ 5, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Գենադի Շպակովսկուն սպառնում է 7,5 տարվա ազատազրկում

Եղբայր Գենադի Շպակովսկուն սպառնում է 7,5 տարվա ազատազրկում

2020 թ. հունիսի 8-ին Պսկովի քաղաքային դատարանը կհրապարակի 61-ամյա Գենադի Շպակովսկու գործով դատավճիռը։ Եղբայրը մեղադրվում է «ծայրահեղականության» մեջ զուտ այն պատճառով, որ իր տանը փոքր խմբով անցկացրել է քրիստոնեական հանդիպումներ։ Դատախազը պահանջել է 7,5 տարվա ազատազրկում։

2018 թ. սկզբներին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները գաղտնալսել էին եղբայր Շպակովսկու ընտանիքի խոսակցությունները և մի քանի ամիս շարունակ հետևել նրանց գործունեությանը։ 2018 թ. հունիսի 3-ին՝ ժամը 12:45-ին, ԱԴԾ աշխատակիցները, ազգային գվարդիայի ծառայողների հետ կոտրելով տան դուռը, ներխուժեցին եղբայր Շպակովսկու բնակարան, որտեղ մարդիկ հավաքվել էին խաղաղ կերպով իրենց հանդիպումն անցկացնելու համար։ Նրանք վեց ժամ շարունակ խուզարկեցին եղբոր բնակարանը։

ԱԴԾ աշխատակիցները առգրավեցին Վկաների պլանշետները, հեռախոսները և նրանց տարան հարցաքննության։ Քննիչները վիրավորեցին Վկաներին և սպառնացին, որ նրանք կարող են կորցնել իրենց աշխատանքը և կալանավորվել։ Եղբայր Շպակովսկու հարցաքննությունը տևեց մինչև գիշերվա ժամը 10-ը։

2019 թ. մարտի 19-ին եղբայր Շպակովսկին մեղադրվեց «ծայրահեղական» կազմակերպության գործունեությունը համակարգելու մեջ։ Հինգ ամիս հետո նրա դեմ հարուցված քրեական գործին կցվեց նաև «ծայրահեղական գործունեությունը ֆինանսավորելու» մեղադրանքը։

Մինչ դատարանը կկայացնի իր որոշումը, մենք աղոթում ենք, որ Եհովան օգնի եղբայր Շպակովսկու ընտանիքին ամուր մնալ՝ վստահ լինելով, որ իրենց տոկունությունը վարձատրվելու է (2 Տարեգրություն 15։7