Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 11, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Դենիս Քրիստենսենին հատուկ պատժախցից տեղափոխել են մյուս բանտարկյալների մոտ

Եղբայր Դենիս Քրիստենսենին հատուկ պատժախցից տեղափոխել են մյուս բանտարկյալների մոտ

2020 թ. հուլիսի 11-ին Լգովի կալանավայրում եղբայր Դենիս Քրիստենսենին հատուկ պատժախցից տեղափոխել են կալանավայրի մյուս բանտարկյալների մոտ։ Նա այդ պատժախցում մնացել էր 15 օր։ Ինչպես տեղեկացվել էր, նրա դեմ կեղծ մեղադրանքներ էին առաջադրվել։ Չնայած դրան՝ Դենիսի ոգին անկոտրում է։ Քրիստենսենի գործով զբաղվող փաստաբանները պատրաստվում են վիճարկել վերջերս նրա դեմ առաջադրված մեղադրանքները։ Նրանք հույս ունեն, որ դա ազդեցություն չի ունենա նրա վաղաժամկետ ազատ արձակման վրա։