Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Եվգենի Ակսենովը ենթարկվում է քրեական հետապնդման՝ Աստվածաշնչի սկզբունքների մասին խոսելու համար

Եղբայր Եվգենի Ակսենովը ենթարկվում է քրեական հետապնդման՝ Աստվածաշնչի սկզբունքների մասին խոսելու համար

2020 թ. փետրվարի 14-ին՝ ուրբաթ, Խաբարովսկի Ժելեզնոդորոժնի շրջանային դատարանը կհրապարակի եղբայր Եվգենի Ակսենովի գործով դատավճիռը։ Դատախազը պահանջել է նրան դատապարտել երեք տարվա ազատազրկման։

2018 թ. ապրիլի 21-ին եղբայր Ակսենովը ընկերների և ծանոթների հետ հյուրանոցի խորհրդակցությունների դահլիճում աստվածաշնչյան քննարկումներ էր անցկացնում։ Այդ օրը նա ներկաների հետ քննարկում էր, թե աստվածաշնչյան սկզբունքներն ինչպես կարող են ամրացնել ընտանիքները։ Դրա պատճառով նրան մեղադրեցին «հանրության համար վտանգավոր հանցագործության» և «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու» մեջ։ Դատավարությունը սկսվեց 2019-ի հոկտեմբերի 21-ին։

Եղբայր Եվգենի Ակսենովի գործով դատավարությունը մոտենում է իր ավարտին։ Մենք աղոթում ենք, որ նա և իր ընտանիքը շարունակեն ապավինել Եհովային և վստահեն նրա այն խոստմանը, որ իրեն նվիրվածները «ոչ մի բանի պակասություն չեն ունենա» (Սաղմոս 34։9