Անցնել բովանդակությանը

Եղբայր Եվգենի Գոլիկը՝ դատարանի առաջ (2020 թ. դեկտեմբեր)

ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Եվգենի Գոլիկը դատապարտվել է պայմանական ազատազրկման

Եղբայր Եվգենի Գոլիկը դատապարտվել է պայմանական ազատազրկման

Դատավճռի հրապարակում

2021 թ. հունվարի 20-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջանի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել եղբայր Եվգենի Գոլիկին։ Վերջինս դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի, և նա դեռ կմնա ազատության մեջ։ Եվգենին պատրաստվում է բողոքարկել վճիռը։

Տվյալներ

Եվգենի Գոլիկ

  • Ծնվել է 1975 թ. (Բիրոբիջան, Հրեական ինքնավար մարզ)

  • Կենսագրություն: Մասնագիտությամբ զոդող է։ Աշխատում է որպես կաթսայատան օպերատոր։ Նախքան Եհովայի վկա դառնալը ծառայել է Ռուսաստանի զինված ուժերում։

    Ճշմարտությունն իմացել է իր մորից և կյանքի իմաստի վերաբերյալ իր հարցերի պատասխանները գտել է Աստվածաշնչում։ Աստծու Խոսքը նրան օգնել է ավելի հոգատար լինել ուրիշների հանդեպ։

Դատական գործի պատմություն

2018 թ. մայիսի 17-ին՝ վաղ առավոտյան, Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) 150 աշխատակիցներ Բիրոբիջանում՝ Ռուսաստանի արևելքում, խուզարկեցին 22 Եհովայի վկաների տներ։ Օպերացիայի անունն էր «Դատաստանի օր»։ Եղբայր Եվգենի Գոլիկի և Հրեական ինքնավար մարզում բնակվող 21 այլ Եհովայի վկաների դեմ քրեական գործեր հարուցվեցին։ Եղբայր Եվգենիի դատավարությունը սկսվեց 2020 թ. հունվարի 29-ին։

Դատախազությունը ներկայացրեց փաստեր, որոնք ներառում էին տեսանյութեր, թե ինչպես է Եվգենին Աստվածաշունչ և դրա վրա հիմնված այլ հրատարակություններ կարդում։

Հեշտ չէ, երբ բացահայտ անարդարության զոհ ես դառնում։ Սակայն Եվգենին ասում է. «Հոգևոր գրաֆիկն օգնում է, որ կենտրոնանամ ոչ թե ինձ, այլ Եհովայի վրա։ Աստվածաշնչյան մտքերն ինձ ուրախություն են պարգևում, որն էլ ինձ մղում է դրանք պատմել ուրիշներին»։

Նրան շատ է օգնել Սաղմոս 23։4-ի մասին խորհրդածելը։ Նա ասում է. «[Աստվածաշնչյան այս համարը] օգնել է, որ քաջ լինեմ և ուրախությամբ տոկամ։ Անգամ մահվան սպառնալիքի ներքո մենք չենք մոռանում, որ Եհովան մեր կողքին է»։

Եվգենիի հավատակիցները նույնպես մեծապես օգնել են նրան։ Նա պատմում է. «Դատավարության ամենասկզբից եղբայրներն ու քույրերը կանգնած էին դատարանի առաջ։ Դա շատ քաջալերեց ինձ։ Բացի այդ՝ իմ կողքին էր նաև Եհովայի կողմից տրված օգնականը՝ սիրելի կինս։ Իմ ուրախությունը չի նվազել։ Հավատակիցներս ինձ շատ են աջակցում, նաև ունեմ առատ հոգևոր և ֆիզիկական կերակուր»։

Եվգենին վճռել է ամուր պահել Եհովայի հետ իր փոխհարաբերությունները։ Նա հորդորում է մյուսներին, ովքեր սպասում են իրենց դատավարությանը, ասելով. «Սովորեք Թագավորության երգերը, մարզեք ձեր սիրտը, որ սիրեք ձեր թշնամուն, և սովորեք լինել Աստծու ուրախ ծառա ցանկացած իրավիճակում»։

Բոլորս էլ կարող ենք օգուտներ քաղել Ռուսաստանի մեր քույրերի և եղբայրների օրինակից։ Եհովան ճիշտ ինչպես իրենց է օգնում դատավարության ժամանակ, այդպես էլ մեզ կօգնի նեղության ժամանակ (Սաղմոս 29։11