Անցնել բովանդակությանը

Սերգեյ Կլիմովը իր կնոջ՝ Յուլիայի հետ՝ ազատ արձակվելուց հետո

ՀՈՒԼԻՍԻ 27, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Կլիմովը ազատ է արձակվել բանտից

Եղբայր Կլիմովը ազատ է արձակվել բանտից

2023 թ. հուլիսի 26-ին՝ շուրջ հինգ տարի ճաղերի հետևում անցկացնելուց հետո, եղբայր Սերգեյ Կլիմովը ազատ արձակվեց։ Նա գտնվում էր Աստրախան քաղաքի ուղղիչ գաղութում։ Սերգեյը առաջին անգամ ձերբակալվեց և կալանավորվեց 2018 թ. հունիսի 3-ին, որից հետո պահվեց նախնական կալանքի կենտրոնում։ 2019 թ. նոյեմբերի 5-ին նա ազատազրկման դատապարտվեց և տեղափոխվեց ուղղիչ գաղութ։

Բանտում գտնվելիս Սերգեյին մոտ ինը ամիս թույլ չէին տալիս տեսակցել կնոջը՝ Յուլիային: Բացի այդ՝ նա չէր ստանում իրեն ուղարկված նամակների մեծ մասը։ Սակայն, չնայած այդ ամենին, Սերգեյը պահպանում էր իր դրական տրամադրվածությունը՝ շարունակելով աղոթել և Աստվածաշունչ ընթերցել։

Իշխանությունները Սերգեյին մեղադրեցին ծայրահեղականության մեջ՝ հիմնվելով նրա կրոնական համոզմունքների վրա։ Սակայն քրեական դատավարության ժամանակ Սերգեյը համարձակորեն հերքեց այս մեղադրանքը և բացատրեց, թե ինչու է աստվածաշնչյան բարի լուրը հայտնում մարդկանց։ Նա ասաց. «Իմ Աստվածը արդարության և սիրո Աստված է։ Եվ ուրիշներին օգնելու իմ մղիչ ուժը սերն է, ոչ թե ատելությունը կամ ծայրահեղականությունը»։

Մենք անչափ ուրախ ենք, որ Սերգեյն ու Յուլիան նորից միասին են։ Նաև շնորհակալ ենք Եհովային, որ օրհնել է Սերգեյին՝ անարատ մնալու նրա վճռականության համար (Հեսու 24։14