Անցնել բովանդակությանը

Կոնստանտին Գուզև

ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Կոնստանտին Գուզևը մեղավոր է ճանաչվել իր հավատի համար

Եղբայր Կոնստանտին Գուզևը մեղավոր է ճանաչվել իր հավատի համար

Դատավճռի հրապարակում

2021 թ. փետրվարի 18-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը եղբայր Կոնստանտին Գուզևին դատապարտել է երկուսուկես տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի։ Նա դեռ ազատության մեջ կմնա։

Տվյալներ

Կոնստանտին Գուզև

  • Ծնվել է 1964 թ. (Խաբարովսկ)

  • Կենսագրություն։ Կոնստանտինի հայրը բռնասեր ու հարբեցող մարդ է եղել։ Չգտնելով կյանքի իմաստի վերաբերյալ իր հարցերի պատասխանները՝ Կոնստանտինը սկսեց ալկոհոլ և թմրանյութեր օգտագործել։ Ավելի ուշ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ ու գտավ իր հարցերի գոհացուցիչ պատասխանները։ Կոնստանտինը լուրջ փոփոխություններ կատարեց կյանքում և 2000 թ.-ին մկրտվեց։ Անաստասիայի հետ ամուսնացավ 2001 թ.-ին։

Դատական գործի պատմություն

2018 թ. մայիսին Կոնստանտինի տունը խուզարկվեց «Դատաստանի օր» օպերացիայի շրջանակներում։ Այդ խուզարկությունների ընթացքում իրավապահ մարմինների 150 աշխատակիցներ ներխուժեցին Բիրոբիջան քաղաքի Վկաների տներ։ 2019 թ. հուլիսի 29-ին Կոնստանտինի նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Կրոնական ծառայություններ անցկացնելու համար նա մեղադրվեց «ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու մեջ»։

Ընդհանուր առմամբ, այդ շրջանի 22 Եհովայի վկաների նկատմամբ հարուցվեցին 19 առանձին քրեական գործեր, որոնց թվում է նաև Կոնստանտինի կնոջ՝ Անաստասիայի գործը։

Ռուսաստանի մեր եղբայրների և քույրերի օրինակները քաջությամբ են լցրել Կոնստանտինին և Անաստասիային։ Եղբայրը նշում է. «Ես իմ աչքերով եմ տեսել և իմ ականջներով լսել, թե սկզբում ինչպես էին որոշ քույրեր ասում, որ դատարանում չեն կարողանա խոսել.... Սակայն Եհովայի օգնությամբ ու եղբայրների աղոթքների շնորհիվ նրանք հիանալի կերպով խոսեցին ու պաշտպանեցին իրենց հավատը»։

Մենք աղոթում ենք Ռուսաստանի մեր հավատակիցների համար ու վստահ ենք, որ նրանց դեմ կազմված ոչ մի ծրագիր հաջողություն չի ունենա և չի թուլացնի նրանց հավատը, քանի որ Եհովան նրանց հետ է (Եսայիա 8։10