Անցնել բովանդակությանը

Եղբայր Նիկոլայ Մախալիչևը բանտից ազատ արձակվելուց հետո

ԱՊՐԻԼԻ 9, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Մախալիչևն ազատ է արձակվել Բելառուսում։ Դատախազը մերժել է նրան արտահանձնելու Ռուսաստանի պահանջը

Եղբայր Մախալիչևն ազատ է արձակվել Բելառուսում։ Դատախազը մերժել է նրան արտահանձնելու Ռուսաստանի պահանջը

2020 թ. ապրիլի 7-ին Բելառուսի գլխավոր դատախազը մերժել է եղբայր Նիկոլայ Մախալիչևին արտահանձնելու ՌԴ պահանջը և նրան ազատ արձակել կալանքից։ Եղբայր Մախալիչևը շատ ուրախ էր, որ կկարողանա ազատության մեջ Բելառուսի իր հավատակիցների հետ մասնակցել Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին։

Եղբայր Մախալիչևը ձերբակալվել էր 2020 թ. փետրվարի 21-ին, երբ Ռուսաստանից գնացել էր Բելառուս՝ ընկերներին այցելելու: Այնտեղ ոստիկանները ստուգել էին նրա անձնագիրը և ձերբակալել, երբ պարզվել էր, որ «ծայրահեղական» կազմակերպության գործունեությունը կազմակերպելու մեղադրանքով նրա անունը գտնվում է Ինտերպոլի կողմից միջազգային մակարդակով հետախուզվողների ցանկում։

Երեք օր հետո նրանք որոշեցին կալանավորել եղբայր Մախալիչևին, մինչև որ որոշում կկայացվեր արտահանձնել նրան Ռուսաստանին, որտեղ 2019 թ. հունվարին նրա դեմ քրեական գործ էր հարուցվել։ Սա առաջին դեպքն էր, որ Ռուսաստանի կողմից հետապնդվող Եհովայի վկան ձերբակալվեց մեկ այլ երկրում։

Բանտում եղբայր Մախալիչևի ոգին անկոտրում մնաց, քանի որ նա հոգևոր գործերով էր զբաղված։ Նա Աստվածաշնչի չորս ուսումնասիրություն էր անցկացնում և մարտ ամսին քարոզչական ծառայությանը տրամադրել էր 198 ժամ։

Մենք գիտենք, որ այս դժվար ժամանակներում Եհովան կշարունակի վեմ և ապաստան լինել մեր ռուս եղբայրների ու քույրերի համար (Սաղմոս 142։5