Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Յուրի Սավելևը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման

Եղբայր Յուրի Սավելևը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման

2020 թ. դեկտեմբերի 16-ին Նովոսիբիրսկի Լենինսկիի շրջանային դատարանը վճռեց եղբայր Յուրի Սավելևին դատապարտել վեց տարվա ազատազրկման։ Մեր սիրելի եղբայրը շարունակում է հաստատուն լինել և աստվածաշնչյան մարգարեությունների ուսումնասիրության շնորհիվ քաջ մնալ։

Դեկտեմբերի 9-ին եղբայր Յուրին, օգտվելով դատարանում իր խոսքի իրավունքից, քաջաբար վկայություն տվեց։ Նա բոլոր ներկաների առջև հետևյալն ասաց. «Հիսուս Քրիստոսի մարգարեություններից մեկը հենց հիմա կատարվում է ձեր աչքերի առաջ։ Այդ մարգարեությունը արձանագրված է Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում՝ Մարկոս 13։9-ում։ Այնտեղ ասվում է. «Բայց դուք զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար։ Իմ պատճառով ձեզ դատարաններին կմատնեն, ժողովարաններում կծեծեն և կկանգնեցնեն կառավարիչների ու թագավորների առաջ՝ նրանց վկայություն լինելու համար»»։