Անցնել բովանդակությանը

Նիկոլայ Վոիշչև

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Նիկոլայ Վոիշչևը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

Եղբայր Նիկոլայ Վոիշչևը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

2023 թ. սեպտեմբերի 14-ին Ադըղեայի Հանրապետության Մայկոպ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Նիկոլայ Վոիշչևին և դատապարտեց երեք տարվա ազատազրկման։ Նա 2022 թ. հոկտեմբերի 20-ից գտնվում է նախնական կալանքի տակ և կշարունակի անազատության մեջ մնալ։

Տվյալներ

Թեև խորապես տխրել ենք՝ իմանալով Նիկոլայի ազատազրկման մասին, սակայն վստահ ենք, որ Եհովան կշարունակի զորության և մխիթարության աղբյուր լինել թե՛ նրա, թե՛ փորձություններ կրող մյուս բոլոր եղբայրների ու քույրերի համար (Սաղմոս 119։76

Ժամանակագրություն

  1. Հոկտեմբերի 19, 2022

    Քրեական գործ հարուցվեց։

  2. Հոկտեմբերի 20, 2022

    Խուզարկվեց տունը։ Հարցաքննվեց և ժամանակավոր կալանքի տակ վերցվեց։

  3. Հոկտեմբերի 21, 2022

    Տեղափոխվեց նախնական կալանքի կենտրոն։

  4. Հունվարի 11, 2023

    Դատավորին դիմում ներկայացվեց, որ Նիկոլային տնային կալանքի տակ տեղափոխեն՝ տկար առողջության պատճառով։ Դիմումը մերժվեց, իսկ նախնական կալանքի ժամկետը երկարաձգվեց։

  5. Հունվարի 25, 2023

    Սկսվեց դատաքննությունը։

  6. Սեպտեմբերի 14, 2023

    Մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց երեք տարվա ազատազրկման։

a Քանի որ եղբայր Վոիշչևը գտնվում էր նախնական կալանքի տակ, հնարավոր չեղավ հարցազրույց վերցնել նրանից։