Անցնել բովանդակությանը

Եղբայր Յուրի Սավելևը՝ ազատ արձակվելուց հետո

ՀՈՒԼԻՍԻ 20, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եղբայր Սավելևը ազատ է արձակվել բանտից

Եղբայր Սավելևը ազատ է արձակվել բանտից

2023 թ. հուլիսի 19-ին եղբայր Յուրի Սավելևը ազատ արձակվեց բանտից։ Նա գտնվում էր Ռուբցովսկ քաղաքի ուղղիչ գաղութում: Յուրին առաջին անգամ կալանավորվեց 2018 թ. նոյեմբերի 9-ին և ավելի քան չորսուկես տարի անցկացրեց ճաղերի հետևում։

Բանտի հակասանիտարական պայմանների պատճառով նա առողջական խնդիրներ ձեռք բերեց։ Կեղծ մեղադրանքների պատճառով նրան մի քանի անգամ տեղափոխեցին խիստ ռեժիմի բանտախուց։ Սակայն չնայած այդ դժվարություններին՝ Յուրին դրական տրամադրվածություն էր պահպանում՝ աղոթքով ապավինելով Եհովային և զորանալով նրա տված ուժով։ Եղբայր Սավելևը իր լավ պահվածքի և քրիստոնեական հատկությունների համար արժանացել էր իր բանտակիցներից շատերի, ինչպես նաև բանտի հսկիչների հարգանքին։

Եղբայրներն ու քույրերը դիմավորում են Յուրիին բանտի դիմաց

Նախքան դատավճռի հրապարակումը Յուրին մեջբերել էր Մատթեոս 22։37-ում նշված Հիսուսի խոսքերը. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Յուրին իր անարատությունը պահելով՝ ազդեցիկ օրինակ է թողել այս խոսքերին համապատասխան ապրելու հարցում։ Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի օրհնել նրան իր հավատի, սիրո և դիմացկունության համար։