ԱՊՐԻԼԻ 10, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եղբայր Վլադիմիր Ալուշկինը ազատ է արձակվել բանտից
2020 թ. մարտի 30-ին եղբայր Վլադիմիր Ալուշկինը ազատ արձակվեց բանտից և վերադարձավ տուն։
Նա ազատ արձակվեց՝ համաձայն Պենզայի շրջանային դատարանի մարտի 25-ի որոշման, որի մասին նշվել է նախորդ հոդվածներից մեկում։ Դատարանը բեկանեց եղբայրներ Վլադիմիր Ալուշկինի, Վլադիմիր Կուլյասովի, Անդրեյ Մագլիվի, Դենիս Տիմոշինի, ինչպես նաև քույրեր Տատյանա Ալուշկինայի և Գալիյա Օլխովայի դեմ կայացված դատավճիռները։ Պենզայի շրջանային դատարանը նրանց գործերն ուղարկել է նոր քննության՝ մեկ այլ դատավորի նախագահությամբ։ Մինչ քննության ավարտը սահմանափակված են մեր վեց հավատակիցների որոշ իրավունքներ, այդ թվում՝ բնակության վայրը լքելու իրավունքը։
Մենք շատ ուրախացանք, երբ եղբայր Ալուշկինը ազատ արձակվեց։ Սակայն երկու օր անց Ռուսաստանի հյուսիս-արևելքում մեկ ուրիշ եղբոր դեմ դատավճիռ կայացվեց։ Մինչ մեր եղբայրներին շարունակում են անհիմն կերպով մեղադրել, մենք վստահ ենք, որ Ռուսաստանի մեր հավատակիցները իրենց մտքում վառ են պահում Նաում 1։7-ի խոսքերը. «Եհովան բարի է, ամրոց՝ նեղության օրը։ Նա գիտի նրանց, ովքեր ապաստան են փնտրում իր մոտ»։