ՀՈՒԼԻՍԻ 7, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եվգենի Զինիչը շարունակում է հավատարիմ մնալու ընտանեկան սովորույթը
2022 թ. հունիսի 27-ին Կրասնոյարսկի Օկտյաբրսկի շրջանի դատարանը Եվգենի Զինիչին դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Եղբայրը անմիջապես կալանավորվեց։
Ժամանակագրություն
Դեկտեմբերի 11, 2020
Եվգենիի տունը խուզարկվեց։
Հունվարի 21, 2021
Քրեական գործ սկսվեց։
Հոկտեմբերի 19, 2021
Պաշտոնապես մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու մեջ։
Հոկտեմբերի 20, 2021
Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Դեկտեմբերի 14, 2021
Սկսվեց հետաքննությունը։
Տվյալներ
Մենք վստահ ենք, որ Եհովան սիրում ու մխիթարում է Եվգենիին, մինչ նա այս դժվար ժամանակներում ձգտում է պահպանել հավատարիմ ու քաջ մնալու ընտանեկան սովորույթը (Սաղմոս 86:17)։