Անցնել բովանդակությանը

Եվգենի Յակուն և նրա կինը՝ Իրինան

ՄԱՅԻՍԻ 17, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եվգենի Յակուն իմաստության համար ապավինում է Եհովային

Եվգենի Յակուն իմաստության համար ապավինում է Եհովային

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Ռուսասատանում դատարանը մերժեց բողոքը

2021 թ. հոկտեմբերի 1-ին Արխանգելսկի մարզային դատարանը մերժեց եղբայր Յակուսի բողոքը։ Ստորին ատյանի որոշումը մնաց անփոփոխ։

2021 թ. հուլիսի 19-ին Արխանգելսկի Սոլոմբալսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Եվգենի Յակուին և նրա նկատմամբ նշանակեց տուգանք 880 000 ռուբլու (12 082 դոլար) չափով։ Եղբայրը չի կալանավորվի։

Տվյալներ

Եվգենի Յակու

  • Ծնվել է 1980 թ. (Սոսնովեց գյուղ, Կարելական Հանրապետություն)

  • Կենսագրություն։ Պատանի տարիքում նրան տպավորել է աստվածաշնչյան մարգարեությունների ճշգրիտ կատարումը։ 2006 թ.-ին մկրտվել է։ Տեղափոխվել է Արխանգելսկ, որպեսզի տնտեսագիտական կրթություն ստանա։ 2007 թ. ամուսնացել է Իրինայի հետ։ Նրանք սիրում են ճամփորդել և դրսում ժամանակ անցկացնել։

Դատական գործի պատմություն

2019 թ. փետրվարի 18-ի առավոտյան ռուս իրավապահները ներխուժեցին Եվգենի Յակուի տուն և ձերբակալեցին նրան «ծայրահեղական» գործունեությանը մասնակցելու համար։ Յակուին երկու օրով կալանավորեցին։ Ընկերներն ու ընտանիքը չգիտեին նրա գտնվելու վայրը։

Ազատ արձակվելուց հետո Եվգենիին արգելվեց երեկոյան դուրս գալ, հանդիպումներ անցկացնել տանը և հեռախոսով, էլեկտրոնային փոստով ու ինտերնետով կապ պահպանել նույն գործում ներգրավված անձանց հետ։ Մոտ 7 ամիս անց դատարանը հանեց նրա նկատմամբ կիրառված սահմանափակումներից մի քանիսը և թույլ տվեց երեկոյան տնից դուրս գալ։

2019 թ. նոյեմբերի 25-ին Եվգենիին մեղադրեցին «ծայրահեղական» գործունեություն կազմակերպելու մեջ։ Ավելի ուշ այլ մեղադրանքներ էլ առաջադրվեցին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպասում է 15 տարվա ազատազրկում։ Իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով Եվգենին կորցրել է աշխատանքը, բանկային հաշիվները սառեցվել են, իսկ երկու մեքենաները առգրավվել են։

Այս դժվարությունների մեջ Եվգենին և Իրինան սկսել են ավելի շատ ապավինել Եհովային։ Իրինան ասում է. «Երբ տեսնում եմ, թե Եհովան ինչպես է կոնկրետ պատասխանում իմ աղոթքներին և հոգ տանում Եվգենիի ու իմ մասին, երախտագիտության մեծ զգացումով եմ լցվում»։

Օրինակ՝ Իրինան Եհովային աղոթել էր, որ ամուսնուն խաղաղություն տա և օգնի, որ դատական նիստերի ընթացքում կարողանա բացատրել իր հավատալիքները։ Եվգենին էլ էր նույն բանն աղոթել։ Նա ասում է. «Ամեն անգամ քննչական կոմիտե գնալուց և դատական նիստից առաջ Եհովայից իմաստություն էի խնդրում»։ Եվգենին նշում է, որ Եհովան պատասխանել է իր աղոթքներին. «Ասում էի այն, ինչ հարկավոր էր, և երբ պետք էր, լռում էի»: Նա հավելում է. «Եհովան ցույց է տալիս, որ չի լքել ինձ և տեսանելի կերպով պատասխանում է աղոթքներիս։ Հիմա ավելի պարզ եմ տեսնում նրա ձեռքն իմ կյանքում»։

Քանի դեռ սպասում ենք դատավճռին, վստահ ենք՝ Եհովան կշարունակի Եվգենիին քաջություն տալ, որ «մեղմությամբ ու խոր հարգանքով» պաշտպանի իր հավատը (1 Պետրոս 3։15