Անցնել բովանդակությանը

Եվգենի Սոկոլով

ՀՈՒԼԻՍԻ 15, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եվգենի Սոկոլովի դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվում

Եվգենի Սոկոլովի դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվում

2024 թ. մայիսի 29-ին Ամուրի մարզի Զեա քաղաքի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Եվգենի Սոկոլովին և դատապարտեց երեք տարվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։

Սա Եվգենիի դեմ հարուցված երկրորդ քրեական գործն է։ Առաջին գործը, որը վերաբերում է ևս ինը եղբայրների, այժմ ընթացքի մեջ է։ Այն ընթանում է Վորոնեժ քաղաքում՝ եղբոր բնակավայրում։

Եվգենին պատմում է, թե ինչն է օգնում իրեն դիմանալ։ Նա ասում է. «Սովորում եմ ավելի շատ ապավինել Եհովային։ Ոչ մի խնդիր նրանից լավ չենք կարող լուծել։ Նա միշտ ամենալավ ու ամենաիմաստուն լուծումն է տալիս»։

Եվգենիի պես՝ թող որ մենք էլ շարունակ ասենք Եհովային՝ «Դու իմ ապաստանն ես»՝ վստահ լինելով, որ նա միշտ կտա մեզ անհրաժեշտ օգնությունը (Սաղմոս 142։5

Ժամանակագրություն

  1. Սեպտեմբերի 15, 2022

    Առանց Եվգենիի իմացության՝ նրա դեմ երկրորդ քրեական գործը հարուցվեց։

  2. Սեպտեմբերի 22, 2023

    Եվգենին իմացավ իր դեմ հարուցված երկրորդ քրեական գործի մասին։ Նրան հարցաքննեցին և մեղադրեցին «կրոնական հանդիպումներ կազմակերպելու և անցկացնելու մեջ»։

  3. Ապրիլի 22, 2024

    Սկսվեց դատաքննությունը։

  4. Մայիսի 29, 2024

    Մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց երեք տարվա պայմանական ազատազրկման։