Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Տատյանա Բոնդարենկո, Տատյանա Սվոբոդա, Ելենա Նեստերովա

ՀՈՒԼԻՍԻ 10, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Երեք քույրեր մեղավոր են ճանաչվել Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում

Երեք քույրեր մեղավոր են ճանաչվել Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում

2023 թ. մարտի 23-ին Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքի կենտրոնական շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց քույրեր Տատյանա Բոնդարենկոյին, Ելենա Նեստերովային և Տատյանա Սվոբոդային։ Նրանք դատապարտվեցին հինգ տարվա պայմանական ազատազրկման։ Նրանցից ոչ ոք չի կալանավորվի։

Տվյալներ

Աղոթում ենք, որ Եհովան շարունակի օրհնել ու զորացնել մեր քույրերին, մինչ հավատարմորեն դիմագրավում են այս փորձությունը (Հռութ 2։12)

Ժամանակագրություն

  1. Սեպտեմբերի 21, 2021

    Տատյանա Սվոբոդայի դեմ քրեական գործ հարուցվեց։

  2. Հոկտեմբերի 18, 2021

    Իշխանությունները սկսեցին հարցաքննել նաև Տատյանա Բոնդարենկոյին և Ելենա Նեստերովային։

  3. Հոկտեմբերի 20, 2021

    Խուզարկվեցին տները։

  4. Օգոստոսի 28, 2022

    Մեղադրանք առաջադրվեց։

  5. Դեկտեմբերի 28, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

  6. Մարտի 23, 2023

    Մեղավոր ճանաչվեցին ու դատապարտվեցին հինգ տարվա պայմանական ազատազրկման։