Անցնել բովանդակությանը

Սեմյոն Բայբակ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Երիտասարդ եղբայրը իր հավատի համար կանգնելու է դատարանի առաջ

Երիտասարդ եղբայրը իր հավատի համար կանգնելու է դատարանի առաջ

Դատավճռի հրապարակում

2020 թ. դեկտեմբերի 18-ին a Դոնի Ռոստովի Լենինսկի շրջանային դատարանը կհրապարակի եղբայր Սեմյոն Բայբակի գործով դատավճիռը։ Դատախազը պահանջել է 4 տարվա պայմանական ազատազրկում։

Տվյալներ

Սեմյոն Բայբակ

  • Ծնվել է՝ 1997 թ. (Դոնի Ռոստով)

  • Կենսագրություն: Սեմյոնը տան կրտսեր երեխան է, ունի եղբայր և քույր։ Նա չինարեն է սովորել և աշխատում է որպես չինարենի ուսուցիչ։ Սիրում է կարդալ և բանաստեղծություններ գրել։

  • Եհովայի մասին նրան սովորեցրել են ծնողները։ Ժամանակի ընթացքում նա սկսեց սիրել աստվածաշնչյան իմաստուն սկզբունքները ու որոշեց հետևել դրանց։ Սեմյոնի հավատը մղեց նրան հրաժարվել զինվորական ծառայությունից։ 2015–2017 թթ. նա այլընտրանքային քաղաքացիական ծառայության է նշանակվել մանկական հիվանդանոցում։ Կատարել է մաքրության աշխատանքներ։

Դատական գործի պատմություն

2019 թ. մայիսի 22-ին ծայրահեղականության դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցները խուզարկեցին Դոնի Ռոստովում բնակվող 13 Վկաների տներ։ 2019 թ. հունիսի 6-ին՝ մոտ երկու շաբաթ անց, քրեական գործ հարուցվեց եղբայր Սեմյոնի դեմ, որից հետո նա ձերբակալվեց և մեկ օր պահվեց ժամանակավոր մեկուսարանում մինչև դատարանի՝ նրա նկատմամբ տնային կալանք նշանակելը։ Սկզբում որոշվել էր, որ նա պետք է ութ շաբաթ մնա տնային կալանքի տակ, սակայն հետագայում նրա կալանքը յոթ անգամ երկարաձգվեց։

Սկզբում իշխանությունները նրան մեղադրում էին կրոնական կազմակերպության հանդիպումներին մասնակցելու և ուրիշների հետ աստվածաշնչյան թեմաներով զրույցներ ունենալու մեջ։ Սակայն 2019 թ. նոյեմբերին իշխանությունները նրան մեղադրեցին նաև «ծայրահեղական» կազմակերպության գործունեությունը ֆինանսավորելու մեջ։

Ճիշտ է, Ռուսաստանում շարունակվում են հալածանքները մեր եղբայրների և քույրերի դեմ, սակայն մենք վստահ ենք, որ Եհովան՝ «խաղաղության Աստված», կտա նրանց այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր կամքը կատարելու համար (Եբրայեցիներ 13։20, 21

a Ենթակա է փոփոխման