Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. Վլադիմիր Խոխլով, Տատյանա Շամշևա, Օլգա Սիլաևա և Էդուարդ Ժինժիկով

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Երկու եղբայր և երկու քույր մեղավոր են ճանաչվել իրենց հավատի համար

Երկու եղբայր և երկու քույր մեղավոր են ճանաչվել իրենց հավատի համար

Դատավճռի հրապարակում

2020 թ. սեպտեմբերի 3-ին Բրյանսկի մարզի Նովոզիբկովի քաղաքային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Վլադիմիր Խոխլովին և Էդուարդ Ժինժիկովին, ինչպես նաև քույրեր Տատյանա Շամշևային և Օլգա Սիլաևային։ Դատարանը նրանց դատապարտեց մեկ տարուց մինչև մեկ տարի երեք ամսվա ազատազրկման։ Սակայն քանի որ նրանք նախնական կալանքի տակ արդեն կրել էին իրենց պատիժը, ազատ արձակվեցին։

Տվյալներ

Վլադիմիր Խոխլով

  • Ծնվել է՝ 1977 թ. (Նովոզիբկով, Բրյանսկի մարզ)

  • Կենսագրություն։ Մասնագիտությամբ մեխանիկ է։ Նախքան Եհովայի վկա դառնալը ծառայել է բանակում։ Սիրած զբաղմունքներն են ֆուտբոլը, ընթերցանությունը, ձկնորսությունը և կիթառ նվագելը։

  • Նա սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը իր ընկերներից մեկի խորհրդով։ 2007 թ.-ին ամուսնացել է Օլգայի հետ։ Ունեն մեկ դուստր, որի անունը Անաստասիա է։ Նրանք ամբողջ ընտանիքով ծառայում են Եհովային։

Տատյանա Շամշևա

  • Ծնվել է՝ 1977 թ. (Չերեպովեց, Վոլոգդայի մարզ)

  • Կենսագրություն: Մասնագիտությամբ տնտեսագետ է։ Երկար տարիներ դասավանդել է տնտեսագիտություն, իրավաբանություն և հաշվապահություն։ Մկրտվել է 1995 թ.-ին։ Սիրում է մարդկանց ուշադրությունը հրավիրել Աստվածաշնչի իմաստուն խորհուրդների վրա։

Օլգա Սիլաևա

  • Ծնվել է՝ 1988 թ. (Դավիդովո, Մոսկվայի մարզ)

  • Կենսագրություն։ Ընտանիքում կրտսերն է։ Տեխնիկումն ավարտելուց հետո ստացել է ջերմաէներգետիկայի ինժեների որակավորում։ Սիրած զբաղմունքներն են ասեղնագործությունը, ընթերցանությունը և վոլեյբոլը։ Սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը՝ հետևելով իր մոր օրինակին։

Էդուարդ Ժինժիկով

  • Ծնվել է՝ 1971 թ. (Զադնյա, Բրյանսկի մարզ)

  • Կենսագրություն: Աշխատել է որպես զոդող և պահակ։ Աշխատել է նաև ոստիկանությունում։ Եղել է երաժշտական խմբի անդամ։ Իր կնոջ՝ Տատյանայի հետ ծանոթացել է այն նույն երաժշտական խմբում, որտեղ նվագել են միասին։ Ամուսնացել են 1993 թ.-ին։ Սիրում է բանաստեղծություններ գրել և կիթառ նվագել։

  • 1990-ականների վերջին սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և գտավ իր հարցերից շատերի պատասխանները։ Այդ պատասխանները մղեցին նրան ձերբազատվելու իր վատ սովորություններից և բարելավելու ընտանեկան կյանքը։ Տատյանան դրանից շատ էր տպավորվել։ Նա նույնպես Եհովայի վկա դարձավ։

Դատական գործի պատմությունը

2019 թ. հունիսի 11-ին Ռուսաստանի Բրյանսկի մարզում ոստիկանները ներխուժեցին 22 Եհովայի վկաների տներ։ Քույրեր Տատյանա Շամշևան և Օլգա Սիլաևան ձերբակալվեցին և 245 օր մնացին նախնական կալանքի տակ։ 2020 թ. մայիսին նրանք ազատ արձակվեցին և վերադարձան տուն՝ սպասելով իրենց գործի քննությանը։

2019 թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանությունը եղբայր Վլադիմիր Խոխլովի և Էդուարդ Ժինժիկովի դեմ քրեական գործ հարուցեց։ Ավելի ուշ նրանց գործը կցվեց քույրեր Շամշևայի և Սիլաևայի գործին։ Յոթ օր հետո եղբայրներին նախնական կալանքի վերցրին։ Նրանք մինչ օրս կալանավորված են։

2020 թ. Կառավարիչ մարմնի 5-րդ հաշվետվության մեջ ընդգրկված է քույրերի հարցազրույցը։ Քույր Սիլաևան կալանավայրում անցկացրած ութ ամիսների ընթացքում կրկին համոզվել էր, որ «անկախ նրանից՝ ինչ դժվարություններ ենք կրում, Եհովան այնքան սուրբ ոգի կտա, որ զորանանք ու կարողանանք հաղթահարել ցանկացած փորձություն»։ Իսկ քույր Շամշևան վստահությամբ ասաց. «Եհովան միշտ մեր կողքին է։ Նա միշտ աջակցում է, օգնում ու զորացնում է մեզ»։

Մենք համոզված ենք, որ Եհովան կշարունակի օգնել Ռուսաստանի մեր այն բոլոր հավատակիցներին, որոնց սպառնում է ազատազրկում, կամ որոնք արդեն ազատազրկված են, որպեսզի ուրախությամբ և խաղաղությամբ հաղթահարեն այս փորձությունը (1 Կորնթացիներ 10։13