Անցնել բովանդակությանը

Եղբայր Դենիս Քրիստենսենին ուղեկցում են Օրյոլի Ժելեզնոդորոժնի շրջանային դատարան

ՀՈՒԼԻՍԻ 31, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ։ Կալանավայր տեղափոխվելուց հետո Դենիս Քրիստենսենը մնում է անսասան

ԹԱՐՄԱՑՎԱԾ։ Կալանավայր տեղափոխվելուց հետո Դենիս Քրիստենսենը մնում է անսասան

2019 թ. հունիսի 6-ին՝ եղբայր Դենիս Քրիստենսենի վերաքննիչ բողոքը մերժելուց երկու շաբաթ անց, Ռուսաստանի իշխանությունները Օրյոլում գտնվող նախնական կալանքի խցից նրան տեղափոխեցին Լգով քաղաքի թիվ 3 կալանավայր։ Լգովը Օրյոլից, որտեղ ապրում են Դենիսի հարազատներն ու ընկերները, մոտ 200 կիլոմետր (124 մղոն) հեռու է գտնվում։

Երբ Դենիսին տեղափոխեցին կալանավայր, ոմանք նրա հասցեին սկսեցին վիրավորական խոսքեր ասել և փորձեցին կոտրել անարատ մնալու նրա վճռականությունը։ Սակայն Դենիսը իր հույսը ամբողջությամբ դրել է Եհովայի վրա և մնում է հաստատուն ու քաջ (1 Պետրոս 5։10

Ֆինլանդիայում (ձախից աջ)։ Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոն, Իրինա Քրիստենսեն և Թոմմի Կաուկո (Ֆինլանդիայից)

Դենիսի ձերբակալությունից և կալանավորումից հետո եղբայրները սիրով աջակցում են նրա կնոջը՝ Իրինային, և հոգ տանում նրա մասին։ Հունիսին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը և այլ պատասխանատու եղբայրներ հնարավորություն ունեցան Ֆինլանդիայում հանդիպելու և քաջալերելու Իրինային։

Ավելի քան մեկ ամիս է, ինչ Դենիսը կալանավայրում է գտնվում։ Վերջերս Իրինան թույլտվություն է ստացել օրը մեկ անգամ հեռախոսով կապ հաստատելու նրա հետ։ Նրան թույլ են տվել նաև այցելել Դենիսին։

Իրինան նորից ու նորից կարդում է Դենիսի նամակները

Դենիսի ձերբակալությունից և ազատազրկումից անցել է ավելի քան երկու տարի։ Թեև նա և Իրինան այդ ընթացքում շատ բաների միջով են անցել, սակայն մնացել են ամուր և չեն կորցրել իրենց ուրախությունը։ Ըստ Իրինայի խոսքերի՝ իրեն հատկապես ոգեշնչում են Դենիսի նամակները, որոնք նա ուղարկում է ամեն շաբաթ։ Նրա սիրած նամակներից մեկում Դենիսը գրել է. «Հաջողության բանալին դրական մտածելակերպ պահպանելն է, և մեր ուրախությունը չկորցնելու համար մենք շատ պատճառներ ունենք»։ Նամակի վերջում նա գրել է. «Մեր գոյության իմաստը Եհովայի գերիշխանությանը թիկունք կանգնելն է։ Գիտեմ, որ երկար ճանապարհ ունենք անցնելու և դեռ հաղթանակ չենք տարել։ Բայց մենք ի վերջո հաղթանակած ենք դուրս գալու այս ամենից։ Դրանում ես 100 տոկոսով համոզված եմ»։

Հուլիսի 21-ին Դանիայում տեղի ունեցած միջազգային համաժողովի ժամանակ Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Լեթը կարդաց Դենիսի գրած նամակը, որում մասամբ ասվում էր. «Շատ կուզեի ձեզ հետ լինել, բայց այժմ դա անհնարին է, քանի որ իմ ներկայիս նշանակումը դեռ չի ավարտվել։ Սակայն ապագայում դա հնարավոր կլինի, և ես անհամբերությամբ սպասում եմ դրան»։

Երբ Պողոսը կալանավորված էր Հռոմում, գրեց. «Ամեն անգամ, երբ հիշում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն և միշտ ուրախությամբ ջերմեռանդորեն աղոթում եմ բոլորիդ համար.... Դուք իմ սրտում եք, դուք, որ ինձ հետ միասին բաժնեկից եք անզուգական բարությանը թե՛ բանտի իմ կապանքներում և թե՛ բարի լուրը պաշտպանելու և օրինականապես հաստատելու մեջ» (Փիլիպպեցիներ 1։3, 4, 7