ՕԳՈՍՏՈՍԻ 13, 2021 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՄԱՐՏԻ 6, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է | Եղբայրներ Բարանովը և Լին վստահում են Եհովային ու չեն կորցնում իրենց խաղաղությունը
2023 թ. մարտի 1-ին Խաբարովսկի երկրամասի դատարանը, բավարարելով բողոքը, կրճատեց եղբայր Եգոր Բարանովի պայմանական ազատազրկման ժամկետը՝ դարձնելով չորսուկես տարի։ Նա չի կալանավորվի։
2022 թ. հունիսի 6-ին Խաբարովսկի երկրամասի Վյազեմսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Եգորին և դատապարտեց հինգ տարվա ազատազրկման։ Մինչ ընթանում էր դատավարությունը, եղբայր Են Սեն Լին ցավոք մահացավ։
Ժամանակագրություն
Փետրվարի 2, 2021
Սկսվեցին եղբայրներ Եգորի և Են Սենի գործով դատական նիստերը։
Նոյեմբերի 20, 2020
177 օր նախնական կալանքի տակ գտնվելուց հետո Եգորը ազատ արձակվեց։
Օգոստոսի 26, 2020
Խաբարովսկի Ցենտրալնի շրջանի դատարանը առգրավեց Են Սենի ավտոմեքենան։
Մայիսի 29, 2020
Եգորին կալանավորեցին և ուղարկեցին նախնական կալանքի։
Մայիսի 26, 2020
Խաբարովսկի երկրամասում Եգորի և Են Սենի դեմ քրեական գործ հարուցվեց։
Տվյալներ
Մենք հպարտ ենք մեր այն հավատակիցներով, որոնք շարունակում են վստահել Եհովային։ Համոզված ենք, որ նա կզորացնի նրանց (2 Թեսաղոնիկեցիներ 3։3)։