ՀՈՒՆՎԱՐԻ 31, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՄԱՐՏԻ 27, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է | Լյուդմիլա Սալիկովային զորացնողն ու մխիթարողը Եհովան է
2023 թ. մարտի 23-ին Չելյաբինսկի մարզային դատարանը հայտարարեց քույր Լյուդմիլա Սալիկովայի երկրորդ բողոքի վերաբերյալ իր դատավճիռը։ Դատարանը կրճատեց քույր Սալիկովայի նկատմամբ նշանակված պայմանական ազատազրկման ժամկետը՝ վեց տարին դարձնելով երկուսուկես տարի։ Նա չի կալանավորվի։
2022 թ. մարտի 17-ին Չելյաբինսկի մարզային դատարանը մերժեց Լյուդմիլայի բողոքը։
2022 թ. հունվարի 20-ին Չելյաբինսկի մարզի Սնեժինսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց Լյուդմիլային և դատապարտեց վեց տարվա պայմանական ազատազրկման։
Ժամանակագրություն
Նոյեմբեր 2020
Սնեժինսկում ոստիկանության աշխատակիցները խուզարկեցին չորս Եհովայի վկաների տներ, այդ թվում՝ Լյուդմիլայի տունը։ Խուզարկվեց նաև նրա աշխատավայրը։ Նրան ստիպեցին դուրս գալ աշխատանքից։
Օգոստոսի 26, 2021
Քրեական գործ հարուցվեց Լյուդմիլայի դեմ արգելված կազմակերպության հանդիպումներ կազմակերպելու և արգելված հրատարակություններ ներմուծելու մեղադրանքով։
Դեկտեմբերի 8, 2021
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Ռուսաստանի մեր հավատակիցները շարունակում են զորանալ ու մխիթարվել Եհովայով։ Մեր սիրելի Աստված հավաստիացնում է, որ «կտեսնի որբի ու փշրվածի դատը, որպեսզի մահկանացուն՝ հողեղեն մարդը, այլևս ոչ մեկին սարսուռի մեջ չգցի» (Սաղմոս 10։18)։