Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Բորիս Անդրեև, Անատոլի Լի, Նատալյա Շարապովա

ՄԱՅԻՍԻ 6, 2024 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈՒԼԻՍԻ 11, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ | «Ամեն բան Եհովայի վերահսկողության տակ է»

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ | «Ամեն բան Եհովայի վերահսկողության տակ է»

2024 թ. հուլիսի 10-ին Պրիմորիեի երկրամասի Խորոլսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Բորիս Անդրեևին, Անատոլի Լիին և Նատալյա Շարապովային։ Բորիսը դատապարտվեց վեց տարվա, Անատոլին՝ վեցուկես, իսկ Նատալյան՝ երեք տարվա ազատազրկման։ Երեքն էլ գտնվում էին նախնական կալանքի կենտրոնում ու կմնան բանտում։

Տվյալներ

Ինչպես Անատոլիի, Բորիսի և Նատալյայի դեպքում է, վստահ ենք, որ Եհովան նեղության ժամանակներում մեր աղոթքներին էլ կպատասխանի և ուժ կտա, որ դիմանանք (Սաղմոս 20։1

Ժամանակագրություն

  1. Հուլիսի 28, 2022

    Քրեական գործ հարուցվեց։

  2. Հոկտեմբերի 6, 2022

    Յարոսլավսկի գյուղում խուզարկվեցին Եհովայի վկաների 12 տներ։ Բորիսին ու Նատալյային տեղափոխեցին ժամանակավոր կալանքի կենտրոն։

  3. Հոկտեմբերի 7, 2022

    Բորիսին ու Նատալյային տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։

  4. Հոկտեմբեր 12, 2022

    Անատոլիին տեղափոխեցին ժամանակավոր կալանքի կենտրոն։

  5. Հոկտեմբեր 13, 2022

    Անատոլիին տեղափոխեցին նախնական կալանքի կենտրոն։

  6. Հոկտեմբերի 5, 2023

    Սկսվեց դատաքննությունը։

a b c Հոդվածի պատրաստման ընթացքում եղբայր Անդրեևը, եղբայր Լին և քույր Շարապովան գտնվում էին նախնական կալանքի տակ, ուստի հնարավոր չեղավ նրանցից հարցազրույց վերցնել։