Անցնել բովանդակությանը

Վերևի շարք (ձախից աջ). Իվան Չայկովսկի, Յուրի Չերնիշև

Ներքևի շարք (ձախից աջ). Վիտալի Կոմարով, Սերգեյ Շատալով, Վարդան Զաքարյան

ՀՈՒՆԻՍԻ 7, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ԱՊՐԻԼԻ 3, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ | Եհովային ապավինելու շնորհիվ եղբայրները կարողանում են տոկալ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ | Եհովային ապավինելու շնորհիվ եղբայրները կարողանում են տոկալ

2023 թ. մարտի 31-ին Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Իվան Չայկովսկուն, Յուրի Չերնիշևին, Վիտալի Կոմարովին, Սերգեյ Շատալովին և Վարդան Զաքարյանին։ Իվանը, Յուրին, Վիտալին և Սերգեյը դատապարտվեցին վեց տարի և երեք ամսվա ազատազրկման։ Վարդանը դատապարտվեց չորս տարի և երեք ամսվա ազատազրկման։ Բոլոր եղբայրներին դատական նիստերի դահլիճից անմիջապես տարան կալանավայր։

Ժամանակագրություն

  1. Նոյեմբերի 24, 2020

    Ոստիկանները Մոսկվայում խուզարկեցին առնվազն 20 Եհովայի վկաների տներ։ Իվանին, Յուրիին, Վիտալիին և Սերգեյին տարան ժամանակավոր կալանավայր և պահեցին մեկուսարաններում։ Յուրիի և նրա ընտանիքի խուզարկման ժամանակ ներկա էր նաև նկարահանող խումբ։ Ավելի ուշ նրանց ցույց տվեցին ազգային հեռուստատեսությամբ։

  2. Նոյեմբերի 26, 2020

    Սերգեյը ազատ արձակվեց, և նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։ Վարդանը, ով խուզարկման ժամանակ վնասվածքներ էր ստացել և հոսպիտալացվել էր, վերցվեց նախնական կալանքի տակ։ Նրան տեղափոխեցին մեկուսարան։

  3. Նոյեմբերի 27, 2020

    Դատարանը վճռեց ազատ արձակել Իվանին, Յուրիին և Վիտալիին նախնական կալանքից, նրանց նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  4. Նոյեմբերի 30, 2020

    Վարդանը ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։ Նա բողոք է ներկայացրել դատախազություն՝ իր նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու վերաբերյալ։

  5. Փետրվարի 16, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Մենք շատ ենք քաջալերվում՝ տեսնելով Եհովայի և մեր սիրելի եղբայրների ու նրանց ընտանիքների մտերմությունը (Հակոբոս 4։8