Անցնել բովանդակությանը

Անդրեյ Ժուկով

ՀՈՒՆԻՍԻ 7, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԱՆՄԵՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՎԵԼ Է | Եհովայի սերն ու աջակցությունը ակնհայտ են

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԱՆՄԵՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՎԵԼ Է | Եհովայի սերն ու աջակցությունը ակնհայտ են

2023 թ. նոյեմբերի 20-ին Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի Յուգորսկի մարզային դատարանը բեկանեց եղբայր Անդրեյ Ժուկովին անմեղ ճանաչելու դատավճիռը։ Նրա գործը կուղարկվի վերաքննության։

2023 թ. օգոստոսի 7-ին Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի Յուգորսկի մարզային դատարանը անմեղ ճանաչեց եղբայր Անդրեյ Ժուկովին։ Նրա վրայից հանվեցին բոլոր մեղադրանքները։

Ժամանակագրություն

  1. Օգոստոսի 17, 2020

    Անդրեյի դեմ հարուցվեց քրեական գործ «ծայրահեղական» համարվող կազմակերպության համար գաղտնի հավաքույթներ կազմակերպելու մեղադրանքով։

  2. Օգոստոսի 19, 2020

    Ինը Եհովայի վկաների տներ, այդ թվում՝ Անդրեյի տունը, խուզարկվեցին։ Նրան վերցրին նախնական կալանքի։

  3. Օգոստոսի 20, 2020

    Ազատ է արձակվել, բայց նրա վրա դրվել են տեղաշարժի սահմանափակումներ։

  4. Հունվարի 14, 2021

    Նրա անունը ընդգրկվեց ծայրահեղականների ցուցակում, և նրա բանկային հաշիվը սառեցվեց։

  5. Օգոստոսի 4, 2021

    Անդրեյի դեմ առաջադրվեցին նաև այլ մեղադրանքներ, որոնց թվում էին «Եհովա Աստծուն աղոթելը, կրոնական արարողություններ անցկացնելը և կրոնական գրականություն ուսումնասիրելը»։ Նա հարցաքննվեց։

  6. Հոկտեմբերի 15, 2021

    Քրեական գործը փակելու խնդրանքը մերժվեց։

  7. Դեկտեմբերի 29, 2021

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Անդրեյին և մեր մյուս եղբայրներին ու քույրերին աջակցելով՝ Եհովան ցույց է տալիս իր բարությունը և փաստում է, որ պատրաստ է «օգնել ու մխիթարել» (Սաղմոս 86։17