ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Ալեքսեյ Երշովի՝ հուսահատությունը հաղթահարելու գաղտնիքը հոգևոր լավ սովորություններն են
2022 թ. ապրիլի 7-ին Տոմսկի մարզային դատարանը փոխեց եղբայր Ալեքսեյ Երշովի նկատմամբ նշանակված պատիժը։ Նրա նկատմամբ նշանակվեց երեք տարվա պայմանական ազատազրկում։ Եղբայր Երշովը անմիջապես ազատ արձակվեց բանտից։
2022 թ. հունվարի 19-ին Տոմսկի մարզի Սևերսկի քաղաքի դատարանը մեղավոր է ճանաչել եղբայր Ալեքսեյին և դատապարտել երեք տարվա ազատազրկման։ Դատավճիռը անմիջապես ուժի մեջ կմտնի։
Ժամանակագրություն
Հունիսի 22, 2021
Քրեական գործն ընդունվեց Տոմսկ մարզի Սևերսկի քաղաքի դատարան։
Մարտի 30, 2021
Ալեքսեյը տեսագրությունների հիման վրա մեղադրվեց հանցագործություն կատարելու մեջ, որոնք տրամադրել էր մի տղամարդ, ով մեկ տարուց ավելի ձևացրել էր, թե հետաքրքրված է Աստվածաշնչով։
Հուլիսի 14, 2020
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության և քննչական կոմիտեի գործակալները ներխուժեցին Ալեքսեյի տուն և 7 ժամ խուզարկություն իրականացրին։ Նրանք առգրավեցին բանկային քարտեր, էլեկտրոնային և Wi-Fi սարքեր, Աստվածաշունչ, անձնագրեր։
Տվյալներ
Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունն ու աղոթքը կշարունակեն ոգեպնդել Ռուսաստանի մեր հավատակիցներին։ Սաղմոս 9։9-ում մեզ հետևյալ հավաստիացումն է տրվում. «Եհովան ապահով բարձունք կդառնա փշրվածի համար, ապահով բարձունք՝ նեղության ժամանակներում»։