Անցնել բովանդակությանը

Անատոլի Գորբունովը և նրա կինը՝ Ալինան

ՕԳՈՍՏՈՍԻ 5, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Անատոլի Գորբունովը աղոթքների շնորհիվ չի կորցնում ուրախությունը

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Անատոլի Գորբունովը աղոթքների շնորհիվ չի կորցնում ուրախությունը

2022 թ. հունիսի 21-ին Կրասնոյարսկի երկրամասի դատարանը մերժեց Անատոլի Գորբունովի բողոքը և ուժի մեջ թողեց նրա նկատմամբ կայացված վճիռը։ Շուտով նրան ժամանակավոր կալանավայրից կտեղափոխեն գաղութ։

2022 թ. փետրվարի 2-ին Կրասնոյարսկի երկրամասի Օկտյաբրսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Անատոլի Գորբունովին և դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Եղբայր Անատոլին անմիջապես կալանավորվեց։

Ժամանակագրություն

  1. Փետրվարի 9, 2021

    Սկսվեց Անատոլիի դատավարությունը։

  2. Սեպտեմբերի 15, 2020

    Անատոլիի տունը երկրորդ անգամ խուզարկվեց։ Իրավապահ մարմինները առգրավեցին նրա տան բանալիները։

  3. Մարտի 25, 2020

    Անատոլիի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նա մեղադրվեց արգելքի տակ գտնվող կազմակերպության կրոնական հանդիպումները կազմակերպելու մեջ։

  4. Նոյեմբերի 7, 2018

    Վաղ առավոտյան Անատոլիի բնակարանը խուզարկվեց։ Առգրավեցին նրա համակարգիչը, արտաքին հիշողության կրիչը, կոշտ սկավառակը, պլանշետը և երկու հեռախոս։ Անատոլիին տարան ՌԴ քննչական կոմիտե հարցաքննության և մեկ ժամ հետո ազատ արձակեցին։

Տվյալներ

Քանի դեռ Անատոլին և նրա ընտանիքը շարունակում են աղոթքի միջոցով վստահել Եհովային, մենք համոզված ենք, որ Եհովան էլ կօգնի նրանց չկորցնել ուրախությունը (Սաղմոս 25։1, 2