ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Անդրբայկալում աննախադեպ խուզարկություններից հետո չորս եղբայրներ սպասում են իրենց դատավճռին
2022 թ. սեպտեմբերի 20-ին Անդրբայկալի երկրամասի դատարանը մերժեց եղբայրներ Վլադիմիր Երմոլաևի, Սերգեյ Կիրիլյուկի, Իգոր Մամալիմովի և Ալեքսանդր Պուտինցևի դիմումը։ Վլադիմիրը, Իգորը և Ալեքսանդրը կմնան բանտում։ Սերգեյը կմնա ազատության մեջ։
2022 թ. հունիսի 6-ին Չիտայի Կենտրոնական շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Վլադիմիրին, Սերգեյին, Իգորին և Ալեքսանդրին։ Սերգեյը դատապարտվեց վեց տարվա պայմանական ազատազրկման։ Վլադիմիրը, Իգորը և Ալեքսանդրը դատապարտվեցին վեցուկես տարվա ազատազրկման։ Վճիռը ուժի մեջ մտավ անմիջապես։
Ժամանակագրություն
Մարտի 16, 2021
Սկսվեց նրանց գործով դատաքննությունը։
Փետրվարի 2, 2021
Վլադիմիրը, Սերգեյը, Իգորը և Ալեքսանդրը մեղադրվեցին արգելված կազմակերպության գործունեություն կազմակերպելու մեջ։
Ապրիլի 3, 2020
Վլադիմիրը ազատ արձակվեց տնային կալանքից։
Փետրվարի 15, 2020
5 օր կալանքի տակ գտնվելուց հետո Սերգեյը ազատ արձակվեց։
Փետրվարի 12, 2020
Իգորն ու Ալեքսանդրը ազատ արձակվեցին, Սերգեյը կալանավորված մնաց 72 ժամ, իսկ Վլադիմիրի նկատմամբ նշանակվեց տնային կալանք՝ 52 օր ժամկետով։
Փետրվարի 10, 2020
ԱԴԾ աշխատակիցները Անդրբայկալյան երկրամասում խուզարկեցին 50 Եհովայի վկաների տներ։ Մասսայական խուզարկություններ արվեցին նաև տարեց և հաշմանդամ Վկաների տներում։ Մի ընտանիքում մոր ու կրտսեր քրոջ աչքի առաջ ծեծեցին դեռահաս Վկայի։ Եղբայրներից մեկին կտտանքների ենթարկեցին։ Խուզարկությունների արդյունքում ձերբակալվեցին տասը եղբայրներ, այդ թվում՝ Իգորը, Ալեքսանդրը, Սերգեյը և Վլադիմիրը։
Տվյալներ
Թող որ մենք էլ ընդօրինակենք մեր սիրելի եղբայրների ամուր հավատը, որոնք Դանիելի և նրա երեք ընկերների պես իրենց սրտում որոշել են հավատարիմ մնալ Եհովային՝ չնայած իշխանությունների խիստ ճնշումներին (Դանիել 1։8)։