Անցնել բովանդակությանը

Անդրեյ Ստուպնիկովը և նրա կինը՝ Օլգան

ՄԱՅԻՍԻ 18, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Անդրեյ Ստուպնիկովը իր հույսը Եհովայի վրա է դրել

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Անդրեյ Ստուպնիկովը իր հույսը Եհովայի վրա է դրել

2022 թ. օգոստոսի 3-ին Ընդհանուր իրավասության 8-րդ վճռաբեկ դատարանը մերժեց եղբայր Անդրեյ Ստուպնիկովի երկրորդ բողոքը։ Նա կմնա կալանավայրում։

2021 թ. սեպտեմբերի 7-ին Կրասնոյարսկի երկրամասի դատարանը մերժեց Անդրեյի բողոքը և որոշումը թողեց ուժի մեջ։

2021 թ. հունիսի 3-ին Կրասնոյարսկի երկրամասի Ժելեզնոդորոժնի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Անդրեյին և դատապարտեց նրան վեց տարվա ազատազրկման։ Որոշումը ուժի մեջ մտավ անմիջապես, նա կալանավորվեց նիստերի դահլիճից։

Տվյալներ

Անդրեյ Ստուպնիկով

  • Ծնվել է 1973 թ. (Նորիլսկ, Կրասնոյարսկի երկրամաս)

  • Կենսագրություն։ Մասնագիտությամբ նավթի և գազի հորատման ինժեներ է։ Ամուսնացել է Օլգայի հետ 1993 թ.-ին։ Երկուսն էլ արվեստի սիրահար են, նաև սիրում են բնության գրկում ժամանակ անցկացնել։

    Փոքր տարիքից ցանկացել է իմանալ, թե ով է Աստված։ Ապրել է Չեչնիայում և այնտեղի առաջին պատերազմի ժամանակ շատ դաժանությունների ականատես է եղել։ Սկսել է հետաքրքրվել, թե ինչու են վատ բաներ պատահում, և ինչպես պաշտպանություն գտնել Աստծու մոտ։ Անդրեյն ու Օլգան սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ և զարմացել են՝ տեսնելով, թե ինչպես են կատարվել աստվածաշնչյան մարգարեությունները, և թե ինչ հրաշալի խորհուրդներ է տալիս Աստվածաշունչը դժվարությունները հաղթահարելու վերաբերյալ։

Դատական գործի պատմություն

2018 թ. հուլիսի 3-ին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները (ԱԴԾ) Կրասնոյարսկի միջազգային օդանավակայանում ձերբակալեցին եղբայր Անդրեյ Ստուպնիկովին։ Նա Կրասնոյարսկի մարզում առաջին Վկան է, ում դեմ քրեական գործ է հարուցվել։ Հաջորդ օրը Կրասնոյարսկի երկրամասի Ժելեզնոդորոժնի շրջանի դատարանը որոշեց Անդրեյին վերցնել նախնական կալանքի։

Անդրեյի կինը՝ Օլգան, նրան քաջալերական նամակներ էր գրում։ Սակայն հանկարծ Անդրեյը սկսեց նամակներ չստանալ, ինչը շատ անհանգստացրեց նրան։ Իսկ մի դեպքից հետո սկսեց ավելի անհանգստանալ։ Անդրեյը պատմում է. «Մի տղամարդ մտավ ներս և հարցրեց. «Գիտե՞ս, թե ինչ է պատահել կնոջդ»»։ Որոշ ժամանակ անց Անդրեյը հասկացավ, որ բանտի աշխատակազմը իր կնոջ նամակները նպատակային չէր փոխանցում իրեն։ Անդրեյը պատմում է. «Նրանք ասացին, որ եթե սկսեմ համագործակցել իրենց հետ, շատ արագ կվերադառնամ կնոջս մոտ»։ Բայց Անդրեյը, Եհովային վստահելով, երբեք փոխզիջումների չգնաց։ Ութ ամիս տևած նախնական կալանքից հետո նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։ Անդրեյը չորս ամիս մնաց տնային կալանքի տակ։

2019 թ. հուլիսի 2-ին Անդրեյին ազատ արձակեցին տնային կալանքից։ Սակայն նրան արգելեցին էլեկտրոնային նամակներ ուղարկել և ստանալ, իսկ շփումը թույլատրելի էր միայն սահմանափակ թվով մարդկանց հետ։

Մինչ շարունակվում է դատական պայքարը, Անդրեյը կենտրոնացած է իր նվիրման վրա։ Նա ասում է. «Ես հպարտ եմ, որ ճանաչում եմ Եհովային և գիտեմ, որ նա իմ կողքին է»։

Ուրախ ենք, որ Եհովային վստահելու հարցում Անդրեյի պես հրաշալի օրինակ ունենք (Սաղմոս 28։7