Անցնել բովանդակությանը

Աննա Սաֆրոնովա

ՀՈՒՆՎԱՐԻ 28, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Աննա Սաֆրոնովան դատապարտվեց վեց տարվա ազատազրկման

2017 թ. արգելքից հետո սա ամենախիստ և ամենաերկար պատիժն է, որ նշանակվել է քրոջ նկատմամբ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Աննա Սաֆրոնովան դատապարտվեց վեց տարվա ազատազրկման

2022 թ. ապրիլի 14-ին Աստրախանի մարզային դատարանը մերժեց քույր Աննա Սաֆրոնովայի բողոքը։ Նա կմնա բանտում։

2022 թ. հունվարի 25-ին Աստրախանի մարզի Տրուսովսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց 56-ամյա Աննա Սաֆրոնովային և դատապարտեց վեց տարվա ազատազրկման ուղղիչ գաղութում։ Նա կալանավորվեց անմիջապես դատարանի դահլիճից։

Ժամանակագրություն

  1. Մայիսի 28, 2021

    Հարուցվեց քրեական գործ։

  2. Հունիսի 2, 2021

    Ոստիկանները խուզարկեցին նրա տունը, որտեղ քույրը ապրում է իր 86-ամյա մոր հետ։ Աննան վերցվեց նախնական կալանքի։

  3. Հունիսի 3, 2021

    Նախնական կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Նրան արգելվեց տնից դուրս գալ. թույլատրվում էր միայն առավոտյան 9։00-10։00 զբոսնել։

  4. Հունիսի 10, 2021

    Նրա անունը ընդգրկվեց ծայրահեղականների ցուցակում, և քրոջ բոլոր բանկային հաշիվները սառեցվեցին։

  5. Հունվարի 24, 2022

    Դատարանում քույրը նշեց. «Մատթեոս 5։44-ում Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին»: Իսկ ինչո՞ւ։ Քանի որ շատ օրինակներ կան, երբ հալածողները դարձել են Եհովայի ծառաներ։

    Հուսով եմ, որ ԱԴԾ աշխատակիցներից, քննիչներից, ոստիկաններից կամ փաստաբաններից գոնե մեկը, տեսնելով իմ պահվածքը, կփոխի Եհովայի վկաների նկատմամբ իր վերաբերմունքը.... Գոնե մեկը կմղվի ընթերցել Աստվածաշունչը, գտնել իր հարցերի պատասխանները, ճանաչել Աստծուն կամ դառնալ նրա ծառաներից մեկը»։

  6. Հունվարի 25, 2022

    Մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց վեց տարվա ազատազրկման։

Տվյալներ

Մեզ շատ են քաջալերում Ռուսաստանի և Ղրիմի մեր հավատակիցների օրինակները։ Վստահ ենք, որ մեր երկնային Հայրը կզորացնի նրանց, որ դիմանան (2 Թեսաղոնիկեցիներ 1։4

a Հարցազրույցն անցկացվել է նախքան ազատազրկումը։