ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ| Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը օգնում է հինգ եղբայրների և մեկ քրոջ դիմանալ դժվարություններին
2022 թ. օգոստոսի 25-ին Սարանսկի Լենինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Դենիս Անտոնովին, Վլադիմիր Ատրյախինին, Ալեքսանդր Կորոլյովին, Գեորգի Նիկուլինին, Ելենա Նիկուլինային և Ալեքսանդր Շևչուկին։ Դենիսը, Ալեքսանդր Կորոլյովը և Ալեքսանդր Շևչուկը դատապարտվեցին երկու տարվա ազատազրկման։ Գեորգին և Ելենան դատապարտվեցին չորս տարի և երկու ամսվա, իսկ Վլադիմիրը՝ վեց տարվա ազատազրկման։ Պատիժը ուժի մեջ մտավ անմիջապես։
Ժամանակագրություն
Հունիսի 11, 2021
Սարանսկի Լենինսկի շրջանի դատարանում տեղի ունեցավ առաջին դատական նիստը։
Ապրիլի 2, 2021
Ելենան մեղադրվեց «ծայրահեղական կազմակերպության» գործունեությանը նպաստելու և դրա շարքերը մարդկանցով համալրելու մեջ։
Մարտի 31, 2021
Վլադիմիրը մեղադրվեց «ծայրահեղական կազմակերպության» գործունեությունը կազմակերպելու մեջ։
Հուլիսի 2, 2019
Ալեքսանդր Շևչուկը և Գեորգին ազատ արձակվեցին նախնական կալանքից, սակայն նրանցից չհեռանալու մասին ստորագրություն վերցվեց։
Մարտի 28, 2019
Վլադիմիրը ազատ արձակվեց նախնական կալանքից, սակայն նրանից չհեռանալու մասին ստորագրություն վերցվեց։
Փետրվարի 8, 2019
Ալեքսանդր Շևչուկը, Վլադիմիրը և Գեորգին վերցվեցին նախնական կալանքի։
Փետրվարի 4, 2019
ԱԴԾ-ն քրեական գործ հարուցեց հինգ եղբայրների և Ելենայի դեմ՝ «ծայրահեղական կազմակերպության» գործունեությունը կազմակերպելու մեղադրանքով։
Տվյալներ
Մենք կասկած չունենք, որ Եհովան կշարունակի նվիրված սեր ու հավատարմություն դրսևորել հալածանքներ կրող մեր քույրերի ու եղբայրների հանդեպ (Ծննդոց 32։10)։