Անցնել բովանդակությանը

Գալինա Կոբալևան և նրա որդին՝ Սերգեյ Կոբալևը

ՀՈՒՆԻՍԻ 15, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ | Գալինա Կոբալևան վճռել է վկայություն տալ դատարանում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ | Գալինա Կոբալևան վճռել է վկայություն տալ դատարանում

2022 թ. դեկտեմբերի 21-ին Պրիմորիեի երկրամասի դատարանը մասամբ բավարարեց քույր Գալինա Կոբալևայի բողոքը։ Նրանից այլևս չի պահանջվում փակել դատական ծախսերը։ Նրա վեց տարվա պայմանական ազատազրկումը շարունակում է ուժի մեջ մնալ։

2022 թ. հոկտեմբերի 20-ին Պրիմորիեի երկրամասի Լեսոզավոդսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Գալինա Կոբալևային և դատապարտեց վեց տարվա պայմանական ազատազրկման։ Քույրը չի կալանավորվի։

Ժամանակագրություն

  1. Մայիսի 12, 2020

    Պրիմորիեի երկրամասի անվտանգության ուժերը խուզարկեցին չորս Եհովայի վկաների, այդ թվում՝ Գալինայի տունը։ Գալինան և նրա որդին՝ Սերգեյ Կոբալևը, հարցաքննվեցին։ Նրանց նկատմամբ հետաքննություն սկսվեց։

  2. Մարտի 8, 2021

    Գալինայի նկատմամբ հարուցվեց քրեական գործ։ Նա մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ։

  3. Ապրիլի 7, 2021

    Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  4. Հոկտեմբերի 29, 2021

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Մենք շնորհակալ ենք Եհովային, որ շարունակում է իր հավատարիմ ծառաներին, ինչպես օրինակ՝ Գալինային, տանել դեպի ապահով վայր, քանի որ նրանք քաջաբար պաշտպանում են իր անունը (2 Սամուել 22։18-21