ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ | Յարոսլավլում երեք ընտանիք հալածվում է
2023 թ. հոկտեմբերի 30-ին Յարոսլավլի Ձերժինսկի շրջանի դատարանը մասնակիորեն բավարարեց եղբայրներ Պյոտր Ֆիլիզնովի և Անդրեյ Վյուշինի բողոքը։ Նրանց պայմանական ազատազրկման ժամկետը վեցուկեսից կրճատվեց երկուսուկես տարվա։ Եղբայր Ալեքսանդր Կուզնեցովի և նրա կնոջ՝ քույր Մարիա Կուզնեցովայի նկատմամբ նշանակված պատիժը մնաց անփոփոխ։
2023 թ. օգոստոսի 3-ին Յարոսլավլի Ձերժինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Պյոտր Ֆիլիզնովին, Ալեքսանդր Կուզնեցովին, նրա կնոջը՝ քույր Մարիա Կուզնեցովային, և եղբայր Անդրեյ Վյուշինին։ Նրանք դատապարտվեցին պայմանական ազատազրկման։ Անդրեյի և Պյոտրի նկատմամբ նշանակվեց վեցուկես տարվա պայմանական ազատազրկում, իսկ Ալեքսանդրի և Մարիայի նկատմամբ՝ երկուսուկես տարվա պայմանական ազատազրկում։ Նրանք չեն կալանավորվի։
Տվյալներ
Մենք համոզված ենք, որ այս չորս հավատարիմ ծառաների նման կարող ենք ապավինել Եհովային ու չսասանվել (Սաղմոս 125։1)։
Ժամանակագրություն
Ապրիլի 13, 2021
Խուզարկությունից հետո նրանց ժամանակավորապես վերցրին կալանքի տակ։
Ապրիլի 15, 2021
Տեղափոխվեցին նախնական կալանքի կենտրոն։
Հուլիսի 14, 2021
Ազատ արձակվեցին նախնական կալանքից։ Նրանց նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Սեպտեմբերի 9, 2022
Սկսվեց դատաքննությունը։