ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է | Ալեքսեյ Սմելովը դիմանալու համար Եհովայից է օգնություն ստանում
2022 թ. սեպտեմբերի 27-ին Կարելիայի Հանրապետության Գերագույն դատարանը մերժեց եղբայր Ալեքսեյ Սմելովի բողոքը։ Նրա նկատմամբ նշանակված տուգանքը կմնա ուժի մեջ։
2022 թ. ապրիլի 21-ին Կարելիայի Հանրապետության Կոնդոպոգա քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց Ալեքսեյին և նրա նկատմամբ նշանակեց տուգանք 400 000 ռուբլու (5 012 դոլար) չափով։
Ժամանակագրություն
Հուլիսի 23, 2019
Ալեքսեյի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նա մեղադրվեց արգելված կրոնական կազմակերպության ղեկավարներից մեկը լինելու և դրա հավաքույթներն ու «պրոպագանդող գործունեությունը» կազմակերպելու մեջ։
Հուլիսի 31, 2019
ԱԴԾ աշխատակիցները Կոնդոպոգայում և Պետրոզավոդսկում խուզարկեցին 15 Եհովայի վկաների տներն ու աշխատավայրերը։ Ոստիկանները, ձևացնելով, թե ջրմուղագործներ են, մտան Սմելովների տուն և խուզարկություն իրականացրին։ Ալեքսեյին և նրա կնոջը՝ Իրինային, տարան ԱԴԾ գրասենյակ՝ հարցաքննության։ Ավելի ուշ Ալեքսեյին տարան Պետրոզավոդսկում գտնվող ԱԴԾ գլխավոր վարչություն։ Ժամը մոտ 23։30-ին նրան ազատ արձակեցին՝ քաղաքից չհեռանալու ստորագրությամբ։
Օգոստոսի 7, 2019
Ալեքսեյը մեղադրվեց Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 282.2 հոդվածի առաջին մասը խախտելու մեջ։
Ապրիլի 9, 2020
Հետաքննությունը հետաձգվեց COVID-19 համավարակի պատճառով։
Հունիսի 8, 2020
Հետաքննությունը վերսկսվեց։
Տվյալներ
Ալեքսեյի պես մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի «իր զորությունը ցույց տալ հօգուտ նրանց», ովքեր հալածվում են (2 Տարեգրություն 16։9)։