Անցնել բովանդակությանը

Ձախից աջ, վերևի շարք՝ Յուրի Գերասկով, Մաքսիմ Խալտուրին, Վլադիմիր Կորոբեյնիկով, Անջեյ Օնիսչուկ։ Ներքևի շարք՝ Անդրեյ Սուվորկով, Եվգենի Սուվորկով, Վլադիմիր Վասիլև

ԱՊՐԻԼԻ 22, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է | Աղոթքը, ուսումնասիրությունը և քաջալերանքը օգնում են եղբայրներին դիմանալ ամիսներ տևող նախնական և տնային կալանքներին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է | Աղոթքը, ուսումնասիրությունը և քաջալերանքը օգնում են եղբայրներին դիմանալ ամիսներ տևող նախնական և տնային կալանքներին

2022 թ. հոկտեմբերի 4-ին Կիրովի մարզային դատարանը մերժեց եղբայրներ Մաքսիմ Խալտուրինի, Վլադիմիր Կորոբեյնիկովի, Անջեյ Օնիսչուկի, Անդրեյ Սուվորկովի, Եվգենի Սուվորկովի և Վլադիմիր Վասիլևի բողոքը։ Նրանք չեն կալանավորվի։

2022 թ. հունիսի 3-ին Կիրովի Պերվոմայսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Մաքսիմ Խալտուրինին, Վլադիմիր Կորոբեյնիկովին, Անջեյ Օնիսչուկին, Անդրեյ Սուվորկովին, Եվգենի Սուվորկովին և Վլադիմիր Վասիլևին։ Նրանք դատապարտվեցին երկուսուկեսից վեցուկես տարվա պայմանական ազատազրկման։ Դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Յուրի Գերասկովին՝ չնայած այն փաստին, որ նա մահացել էր նախքան դատավճռի հրապարակումը։

Տվյալներ

Յուրի Գերասկով

  • Ծնվել է 1956 թ. (Ադրբեջան)

  • Մահացել է 2020 թ. ապրիլի 24-ին

  • Կենսագրություն։ Փոքրուց սիրել է ֆուտբոլով և լուսանկարչությամբ զբաղվել։ Աշխատել է ֆիլհարմոնիայում։ Ադրբեջանում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով 1993 թ.-ին ներգաղթել է Ռուսաստան։ Ալևտինայի հետ ամուսնացել է 2011 թ.-ին։ Նույն տարի մկրտվել է։ Յուրին և Ալևտինան սիրում էին միասին զբոսնել և ընկերների հետ ժամանակ անցկացնել։

Մաքսիմ Խալտուրին

  • Ծնվել է 1974 թ. (Կիրով, Կիրովի մարզ)

  • Կենսագրություն։ Երեխա տարիքից ընթերցանությունը նրա տարերքն է։ Առաջին անգամ Աստվածաշնչով հետաքրքրվել է 1993 թ.-ին։ Մկրտվել է 1995 թ.-ին։ Այժմ հոգ է տանում իր տարեց ծնողների մասին։ Վերջիններս հարգում են նրա հավատալիքները, թեև այլ կրոնի են պատկանում։

Վլադիմիր Կորոբեյնիկով

  • Ծնվել է 1952 թ. (Դիքսոն կղզի, Կրասնոյարսկի երկրամաս)

  • Կենսագրություն։ Նրա հայրը բևեռային օվկիանոսագետ է եղել։ Վլադիմիրը փոքրուց սիրել է տարբեր իրերի մոդելներ պատրաստել։ Աշխատել է որպես ջրմուղագործ և մեխանիկ։ Այժմ թոշակառու է։ Սիրում է ձկնորսությամբ զբաղվել։

    Նա և իր կինը՝ Օլգան, Եհովայի վկաների օգնությամբ սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել 1990-ականների սկզբներին։ Նրան հատկապես տպավորել են աստվածաշնչյան մարգարեությունները։ Մկրտվել է 1996 թ.-ին։ Աստվածաշնչյան սկզբունքները ամրացրել են նրա ընտանիքը։ Նա ունի մեկ որդի և մեկ դուստր։

Անջեյ Օնիշյուկ

  • Ծնվել է 1968 թ. (Բելոստոկ, Լեհաստան)

  • Կենսագրություն։ Երիտասարդ տարիքում զբաղվել է ֆուտբոլով և ծանրամարտով։ Մկրտվել է 1990 թ.-ին։ Կիրով է տեղափոխվել 1997 թ.-ին։ Ռուս գրականության սիրահար է։ Աննայի հետ ամուսնացել է 2002 թ.-ին։ Սիրում են բնության գրկում ժամանակ անցկացնել, սունկ հավաքել և ֆուտբոլ խաղալ։

Անդրեյ Սուվորկով

  • Ծնվել է 1993 թ. (Կիրով, Կիրովի մարզ)

  • Կենսագրություն։ Ճշմարտությունը նրան սովորեցրել է մայրը դեռ մանուկ հասակից։ Երեխա տարիքում սիրել է գիտություն ուսումնասիրել և զբաղվել սպորտով, հատկապես՝ վոլեյբոլով։ Մկրտվել է 2007 թ.-ին։ Այլընտրանքային քաղաքացիական ծառայություն է կատարել նարկոլոգիական դիսպանսերում։ Սվետլանայի հետ ամուսնացել է 2016 թ.-ին։ Նրանք սիրում են սպորտով զբաղվել։

Եվգենի Սուվորկով

  • Ծնվել է 1978 թ. (Կումենի, Կիրովի մարզ)

  • Կենսագրություն։ Փոքրուց սիրել է շախմատ ու հոկեյ խաղալ և երաժշտություն լսել։ Աշխատում է որպես էլեկտրիկ։ 16 տարեկանում սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների օգնությամբ։ Մկրտվել է 1995 թ.-ին։ 18 տարեկանում դիմում է ներկայացրել՝ զինվորական ծառայության փոխարեն այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելու խնդրանքով։ Վերջիվերջո, վեց դատական նիստերից հետո նրան թույլ են տվել քաղաքացիական ծառայության անցնել։ Սվետլանայի հետ ամուսնացել է 2000 թ.-ին և օգնել վերջինիս մեծացնել նրա որդուն՝ Անդրեյին, որի մասին խոսվեց վերևում։

Վլադիմիր Վասիլև

  • Ծնվել է 1956 թ. (Պերմ)

  • Կենսագրություն: Սիրել է ֆուտբոլ խաղալ։ Աշխատել է որպես ջրմուղագործ և վարորդ։ Այժմ թոշակառու է։ Նա և Նադեժդան 1990-ականներին սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Մկրտվել է 1994 թ.-ին։

Դատական գործի պատմություն

2018 թ. հոկտեմբերի 9-ին ոստիկանները Կիրովում խուզարկեցին 14 Եհովայի վկաների տներ։ Արդյունքում Մաքսիմ Խալտուրինը, Վլադիմիր Կորոբեյնիկովը, Անջեյ Օնիսչուկը, Անդրեյ Սուվորկովը և Եվգենի Սուվորկովը կալանավորվեցին և տեղափոխվեցին նախնական կալանավայր։ 2019 թ. հունվարին և հուլիսին Վլադիմիր Վասիլևի և Յուրի Գերասկովի դեմ ևս մեղադրանք առաջադրվեց։

Վլադիմիր Կորոբեյնիկովը կալանավորվեց ավելի քան երկու ամսով։ Նրան ազատ արձակեցին տնային կալանքից, որպեսզի հոգա իր դստեր և առողջական խնդիրներ ունեցող կնոջ կարիքները։ Մաքսիմը և Անդրեյը նախնական կալանավայրում պահվեցին ավելի քան երեք ամիս, իսկ Եվգենին՝ մոտ հինգ ամիս։ Անջեյը նախնական կալանավայրում անցկացրեց 327 օր։ Այս եղբայրներից մի քանիսի նկատմամբ նշանակվեց տնային կալանք։ Հետագայում նրանք ազատ արձակվեցին տնային կալանքից, սակայն նրանց դեռ արգելվում է լքել իրենց բնակության վայրը։

Եղբայրների համար իրենց ընտանիքներից բաժանված լինելը դժվար էր։ Սակայն նրանք վստահ էին, որ Եհովան հոգ կտանի իրենց սիրելիների մասին։

Օրինակ՝ Վլադիմիր Կորոբեյնիկովի կինը՝ Օլգան, հաշմանդամ է։ Վլադիմիրը ասում է. «Ամենադժվարը այն բանի գիտակցումն էր, որ իմ անօգնական կնոջը թողել եմ մենակ»։ Նա պատմում է, որ խուզարկության ժամանակ իր կնոջից առգրավել էին հեռախոսը։ Վլադիմիրը անհանգիստ էր։ Սակայն նա ժողովի հասուն քույրերից մեկից նամակ ստացավ, որտեղ ասվում էր, որ հավատակիցները հոգ են տանում իր կնոջ մասին։ Ավելի ուշ նա նաև մի քաջալերական նամակ ստացավ Օլգայից։ Նա գրում էր, որ իր հետ ամեն բան կարգին է։

Տեղաշարժի սահմանափակումները և «ծայրահեղականի» պիտակը լրացուցիչ խնդիրներ են ստեղծել եղբայրների համար։ Օրինակ՝ կայուն աշխատանք գտնելու հարցը շատ է բարդացել։ Բացի այդ՝ նրանք չեն կարող օգտվել իրենց բանկային հաշիվներից։

Սակայն Եվգենին նշում է. «Եհովան առատապես հոգում է մեր բոլոր կարիքների մասին։ Անապատում դեգերող իսրայելացիների պես՝ մենք ոչ մի բանի պակասություն չունենք։ Մենք մեր մաշկի վրա ենք զգում, թե ինչպես է Եհովայի ընտանիքը հոգում մեր նյութական, զգացական և հոգևոր կարիքները»։

Եղբայրները նշում են, որ աղոթքը, անձնական ուսումնասիրությունը, Աստվածաշնչի ընթերցանությունը օգնել են իրենց լինել հավատարիմ և քաջ։ Վլադիմիր Վասիլևը ասում է. «Աստվածաշնչում նկարագրված դեպքերը օգնում են մեզ հասկանալ, որ ամեն ինչ Եհովայի վերահսկողության տակ է։ Աստծու հանդեպ մեր հավատը էլ ավելի է ամրացել։ Նրա հանդեպ մեր վստահությունը գնալով մեծանում է»։

Թեև այս դատական գործը խնդիրներ է ստեղծել մեր եղբայրների և նրանց ընտանիքների համար, սակայն մենք վստահ ենք, որ նրանք կշարունակեն ապավինել Եհովային։ Նրանք չեն հանձնվում՝ իմանալով, որ մարդը չի կարող տևական վնաս հասցնել իրենց (Սաղմոս 56։4