Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. Նադեժդա Անոյկինա, Լյուբով Գալակտիոնովա, Նաիլյա Կոգայ, Վալենտին Օսադչուկ, Նինա Պրուգե, Ռաիսա Ուսանովա, Ելենա Զայշուկ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է | Դատապրոցեսի ընթացքում մեր եղբայրն ու 6 քույրերը Եհովային են ապավինում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է | Դատապրոցեսի ընթացքում մեր եղբայրն ու 6 քույրերը Եհովային են ապավինում

2022 թ. սեպտեմբերի 26-ին Պրիմորիեի երկրամասի դատարանը մերժեց քույրեր Նադեժդա Անոյկինայի, Լյուբով Գալակտիոնովայի, Նաիլյա Կոգայի, Նինա Պուրգեի, Ռաիսա Ուսանովայի և եղբայր Վալենտին Օսադչուկի բողոքը։ Նրանք չեն կալանավորվի։

2022 թ. հունիսի 1-ին Վլադիվոստոկի Լենինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց քույրեր Նադեժդային, Լյուբովին, Նաիլյային, Նինագեին, Ռաիսային, Ելենային և եղբայր Վալենտինին։ Նադեժդան, Լյուբովը, Նաիլյան, Նինան և Ռաիսան դատապարտվեցին երկու տարվա պայմանական ազատազրկման։ Վալենտինը դատապարտվեց վեց տարվա պայմանական ազատազրկման։ 87-ամյա Ելենա Զայշուկի գործի քննությունը ժամանակավորապես հետաձգվեց, քանի որ վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի։

Ժամանակագրություն

  1. Հունվարի 19, 2021

    Դատական գործը ուղարկվեց Վլադիվոստոկի Լենինսկի շրջանի դատարան։

  2. Նոյեմբերի 12, 2019

    Դատական գործը հետ ուղարկվեց դատախազություն։

  3. Ապրիլի 5, 2019

    274 օր նախնական կալանքի տակ մնալուց հետո Վալենտինը՝ այս գործում ներգրավված միակ եղբայրը, ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  4. Ապրիլի 19, 2018

    Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները խուզարկեցին 7 Վկաների տներ։

  5. Ապրիլի 9, 2018

    Պրիմորիեի երկրամասի ԱԴԾ քննչական բաժնի կողմից քրեական գործ հարուցվեց Վալենտինի և վեց քույրերի նկատմամբ։

Տվյալներ

Մեզ շատ են քաջալերում Ռուսաստանի մեր հավատակիցների օրինակները։ Նրանք փաստում են, որ ունեն «հոգին կենդանի պահող» հավատ (Եբրայեցիներ 10։39