ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է | «Եհովան դարձել է իմ պաշտպանը»
2022 թ. նոյեմբերի 1-ին Պրիմորիեի երկրամասի դատարանը մերժեց քույր Լիա Մալցևայի բողոքը։ Նա չի կալանավորվի։
2022 թ. սեպտեմբերի 20-ին Պրիմորիեի երկրամասի Պարտիզանսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց Լիային և դատապարտեց երկու տարի և երեք ամսվա պայմանական ազատազրկման։
Ժամանակագրություն
Հունիսի 22, 2021
Սկսվեց Լիայի գործով դատավարությունը։
Օգոստոսի 18, 2020
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը խուզարկեց Լիայի տունը և առգրավեց մի քանի Աստվածաշունչ, դրա վրա հիմնված գրքեր և նրա հեռախոսը։ Նրան տարան քննչական բաժին՝ հարցաքննության։
Հուլիսի 9, 2020
ՌԴ ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայությունը Լիային ներառեց ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։
Հունիսի 1, 2020
Լիայի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նա մեղադրվեց արգելված կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ։
Տեղեկություններ
Մեզ շատ է քաջալերում Լիայի օրինակը փորձություններին դիմանալու և վստահության հարցում։ Համոզված ենք, որ Եհովան կօրհնի նրան իր հավատարմության համար (1 Սամուել 26։23)։