ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է | Եղբայր Նիկոլաևը վստահում է Եհովային ու խաղաղություն գտնում
2022 թ. հոկտեմբերի 20-ին Կրասնոդարի երկրամասի դատարանը մերժեց եղբայր Ալեքսանդր Նիկոլաևի բողոքը։ Նա կմնա բանտում։
Ժամանակագրություն
Դեկտեմբերի 23, 2021
Կրասնոդարի երկրամասի Աբինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Ալեքսանդրին ու դատապարտեց երկու տարի և վեց ամսվա ազատազրկման։
Սեպտեմբերի 30, 2021
Վերցվեց նախնական կալանքի։
Օգոստոսի 4, 2021
Սկսվեց քրեական գործը։
Մայիսի 26, 2021
Մեղադրվեց ընտանիքի անդամների և ընկերների հետ աստվածաշնչյան թեմաներով քննարկումներ անցկացնելու մեջ, որը քննիչը համարում է «սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն»։
Ապրիլի 7, 2021
Առավոտյան ժամը 6։00-ին ԱԴԾ աշխատակիցները և հատուկ նշանակության ստորաբաժանման ոստիկանները խուզարկեցին Նիկոլաևների տունը։ Ալեքսանդրին տարան հարցաքննության, իսկ ավելի ուշ նրան ազատ արձակեցին։
Մարտի 31, 2021
Ալեքսանդրի դեմ հարուցվեց քրեական գործ։
Տվյալներ
Մենք վստահ ենք, որ Ալեքսանդրն ու մեր մյուս հավատակիցները, որոնք ապրում են Ռուսաստանում և Ղրիմում, կօրհնվեն, եթե իրենց հույսը Եհովայի վրա դնեն (Երեմիա 17։17)։