ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Բնությունը ուսումնասիրելը Անդրեյ Կոլեսնիչենկոյին ուժ է տալիս
2022 թ. հունիսի 30-ին Տոմսկի մարզային դատարանը փոխեց Անդրեյ Կոլեսնիչենկոյի նկատմամբ կայացված վճիռը (չորս տարվա ազատազրկում) և նրան դատապարտեց չորս տարվա պայմանական ազատազրկման։ Նա անմիջապես ազատ արձակվեց։
2022 թ. հունվարի 19-ին Տոմսկի մարզի Սևերսկի քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Անդրեյ Կոլեսնիչենկոյին և դատապարտեց չորս տարվա ազատազրկման։ Վճիռը ուժի մեջ կմտնի անմիջապես։
Ժամանակագրություն
Հուլիսի 7, 2021
Սկսվեց Անդրեյի գործով դատավարությունը։
Մայիսի 21, 2021
Նրա դեմ մեղադրանք առաջադրվեց Եհովայի վկաների հանդիպումներին մասնակցելու համար։
Մարտի 25, 2021
Անդրեյի դեմ հարուցվեց քրեական գործ։
Հուլիսի 14, 2020
Ազգային անվտանգության ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները խուզարկեցին Սևերսկում բնակվող հինգ Եհովայի վկաների տներ, այդ թվում՝ նաև Կոլեսնիչենկոների տունը։
Տվյալներ
Ռուսաստանում բնակվող մեր հավատակիցների օրինակների շուրջ խորհրդածելը օգնում է մեզ «Աստծու խոսքն ավելի մեծ քաջությամբ ու անվախորեն քարոզել» (Փիլիպպեցիներ 1։13, 14)։