Անցնել բովանդակությանը

Ալեքսանդր Կաբանով

ՕԳՈՍՏՈՍԻ 8, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԴԱՏԱՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՎԵԼ Է | Պատրաստված լինելը օգնել է Ալեքսանդր Կաբանովին հանդարտություն պահպանել

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԴԱՏԱՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՎԵԼ Է | Պատրաստված լինելը օգնել է Ալեքսանդր Կաբանովին հանդարտություն պահպանել

2022 թ. դեկտեմբերի 27-ին Կրասնոյարսկի երկրամասի դատարանը բեկանեց եղբայր Ալեքսանդր Կաբանովին երկու տարի և վեց ամսով պայմանականորեն ազատազրկելու դատավճիռը և գործը ուղարկեց նոր քննության։ 2022 թ. օգոստոսի 5-ին Զելենոգորսկ քաղաքի դատարանը հրապարակել էր եղբայր Կաբանովի գործով դատավճիռը, սակայն այն բողոքարկվել էր։ Եղբայրը պետք է չհեռանա մարզից, մինչ սպասում է նոր դատավարությանը։

Կրասնոյարսկի երկրամասի Զելենոգորսկ քաղաքի դատարանը շուտով կհրապարակի եղբայր Ալեքսանդր Կաբանովի գործով դատավճիռը։ Դատախազը պահանջել է երկու տարի և վեց ամսվա ազատազրկում։

Ժամանակագրություն

  1. Դեկտեմբերի 26, 2019

    Ձերբակալվեց և մեղադրվեց ծայրահեղական ու արգելված կազմակերպության գործունեությանը մասնակցելու, այդ թվում՝ Աստվածաշունչ կարդալու և Եհովայի մասին ուրիշների հետ խոսելու մեջ։ Տեղափոխվեց նախնական կալանավայր։

  2. Դեկտեմբերի 27, 2019

    Ազատ արձակվեց նախնական կալանքից այն բանից հետո, երբ դատավորը մերժեց նախնական կալանքի տակ պահելու քննիչի պահանջը։

  3. Դեկտեմբերի 6, 2021

    Ալեքսանդրը իր վերջին խոսքն ասաց դատարանի առաջ։ Նրան ազատազրկելու փոխարեն դատավորը որոշեց գործը հետ ուղարկել քննության և երկարաձգել գործընթացը։

  4. Մարտի 25, 2022

    Դատաքննությունը վերսկսվեց։

Տվյալներ

Ռուսաստանի մեր եղբայրներն ու քույրերը հավատի հրաշալի օրինակներ են, քանի որ նրանք ապրում են Եսայիա 12։2 խոսքերի համաձայն. «Աստված իմ փրկությունն է, ես նրան կապավինեմ ու չեմ վախենա, քանի որ Յահ Եհովան իմ ուժն ու զորությունն է»։