Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. Մարատ Աբդուլգալիմով, Արսեն Աբդուլլաև, Անտոն Դերգալև և քույր Մարիա Կարպովա

ՕԳՈՍՏՈՍԻ 20, 2021 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԴԱՏԱՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է | Դաղստանում երեք եղբայր և մեկ քույր սպասում են իրենց դատավճռին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԴԱՏԱՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է | Դաղստանում երեք եղբայր և մեկ քույր սպասում են իրենց դատավճռին

2022 թ. նոյեմբերի 24-ին Մախաչկալայի Կիրովսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Մարատ Աբդուլգալիմովին, Արսեն Աբդուլլաևին, Անտոն Դերգալևին և քույր Մարիա Կարպովային։ Նրանք դատապարտվեցին վեցից վեցուկես տարվա պայմանական ազատազրկման։ Նրանք չեն կալանավորվի։

Ժամանակագրություն

  1. Մայիսի 27, 2020

    362 օր անց Մարատի, Արսենի, Անտոնի և Մարիայի նկատմամբ նախնական կալանքի փոխարեն նշանակվեց տնային կալանք։

  2. Հունիսի 4, 2019

    Մախաչկալայի Սովետսկի շրջանի դատարանը նրանց չորսին կալանավորեց։

  3. Հունիսի 1, 2019

    ԱԴԾ աշխատակիցները և Ռուսաստանի գաղտնի գործակալները Դաղստանում 13 Եհովայի վկաների տներ խուզարկեցին։

  4. Մայիսի 27, 2019

    Դաղստանի ԱԴԾ գրասենյակը քրեական գործ հարուցեց Մարատի, Արսենի, Անտոնի և Մարիայի նկատմամբ։

Տվյալներ

Մենք վստահ ենք, որ Եհովա Աստված միշտ կգործի իր անվան համաձայն և կդառնա այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի օգնի իր ծառաներին (Ելք 3։14