Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. Անտոն Չերմնիխ, Սերգեյ Կորոլչուկ և Դմիտրի Տիշչենկո

ՀՈՒԼԻՍԻ 14, 2021 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԴԱՏԱՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է | Հալածանքներին նախապատրաստվելը 3 եղբայրների օգնում է նվիրված մնալ Եհովային

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ԴԱՏԱՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է | Հալածանքներին նախապատրաստվելը 3 եղբայրների օգնում է նվիրված մնալ Եհովային

2022 թ. նոյեմբերի 30-ին Պրիմորիեի երկրամասի Ուսուրիյսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Անտոն Չերմնիխին, Սերգեյ Կորոլչուկին և Դմիտրի Տիշչենկոյին։ Նրանք դատապարտվեցին վեց տարվա պայմանական ազատազրկման։ Եղբայրները կմնան ազատության մեջ։

Ժամանակագրություն

  1. Սեպտեմբերի 23, 2020

    Սկսեցին Անտոնի, Սերգեյի և Դմիտրիի գործով դատական նիստերը։

  2. Հուլիսի 7, 2020

    Անտոնի, Սերգեյի և Դմիտրիի դեմ գործ հարուցվեց, և նրանք մեղադրվեցին «ծայրահեղական» կրոնական կազմակերպության գործունեությունը առաջնորդելու մեջ։

  3. Հունիսի 18, 2019

    Սերգեյը երկու օրով կալանավորվեց։

Տվյալներ

Մինչ Անտոնի, Սերգեյի և Դմիտրիի դատավարությունը շարունակվում է, մենք համոզված ենք, որ Եհովան կօրհնի նրանց հավատարմությունը (Առակներ 28։20